ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արամ Սարգսյան. Հայը երբեմն չի ունեցել պետություն, բայց եկեղեցի միշտ է ունեցել

Արամ Սարգսյան. Հայը երբեմն չի ունեցել պետություն, բայց եկեղեցի միշտ է ունեցել
08.07.2020 | 13:24

«Հանրապետություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ Արամ Սարգսյանը ֆեյսբուքում գրել է.

«Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին 1720 տարեկան է։ Հայը երբեմն չի ունեցել պետություն, բայց եկեղեցի միշտ է ունեցել: Ես շատ կուզենայի, որ մեր դպրոցներում դասավանդվեր քրիստոնեական դաստիարակություն, աշակերտներին ծանոթացնելով Նոր կտակարանի չորս Սուրբ գրքերին, բայց Հայաստանը աշխարհիկ երկիր է, խղճի ազատությամբ և այլոց հավատքի իրավունքներ հարգելով ընտրվել էր տարբերակ մեր ինքնությունը պահած եկեղեցու պատմությունը դասավանդելու միջոցով կապել մեզ մեր արմատներին, աշակերտներին էլ պարզաբանել մեր ով լինելը և որտեղից գալը։ Եկեղեցու պատմություն առարկան կրճատելը աշակերտներին ավելորդ ծարաբեռնվածությունից ազատելու պատրվակով, ոչ միայն կեղծ, այլև կեղծավոր եմ համարում։ Կան քայլեր, որոնք ոչ միայն չեն բարձրացնում դպրոցի դերը, չեն լուծում նրա առաջ ծառացած կարևոր և բարդագույն խնդիրները, այլև անտեղի պատճառ են դառնում իշխանությանը և առավել ևս վարչապետին օբյեկտիվորեն քննադատելու համար»:

Դիտվել է՝ 666

Մեկնաբանություններ