Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Hyundai-ին էլեկտրական ավտոբուսների արտադրության է անցնում

Hyundai-ին էլեկտրական ավտոբուսների արտադրության է անցնում
08.07.2020 | 15:21

Electrek.com կայքից տեղեկանում ենք, որ Hyundai ընկերությունը պատրաստվում է առաջին էլեկտրական ավտոբուսն արտադրել: Հարավկորեական ընկերությունը մինի ավտոբուսին «County Electric» անվանումն է տվել:

Աղբյուրի փոխանցմամբ՝ էլկետրականությամբ շարժվող ավտոբուսը մեկ լիցքավորմամբ կարող է մինչև 250 կմ ճանապարհ անցնել: «Մարտկոցը 128 կՎտ/ժ հզորության է: Այն կունենա 7.7 մետր երկարություն: Նստատեղերի քանակը 15-ն է, բայց կարող է մինչև 33 մարդու տեղափոխել»,- գրում է կայքը:

Դիտվել է՝ 625

Մեկնաբանություններ