Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սառցահատ առաջին նավը ծով է իջեցվել

Սառցահատ առաջին նավը ծով է իջեցվել
08.07.2020 | 15:26

Աշխարհի առաջին սառցահատ զբոսանավը ծով է իջեցվել: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցներն ու հիշեցնում՝ ռուսական «Տինկոֆ Բանկ»-ի հիմնադիր Օլեգ Տինկովի պատվերով պատրաստված զբոսանավը պատրաստվել է Նդերլանդներում:

«Լյուքս դասի զբոսանավը, որ 77 մետր երկարություն ունի, Ֆլիսինգենում է ծով իջեցվել: Արժեքն ավելի քան 100 միլիոն եվրո է: Օլեգ Տինկովը նավը ոչ միայն սեփական կարիքների համար է օգտագործելու, այլ մտադիր է այն վարձակալության հանձնել՝ շաբաթական 740 000 եվրո գնով»,- գրում են ռուսական ԶԼՄ-ները:


Նշվում է, որ սառցահատ նավը մինչև 12 մարդ կարող է տեղափոխել: Դրա վրա 2 ուղղաթիռ կարող են վայրէջք կատարել: Զբոսանավն առանց վառելիքի լիցքավորման ծովում կարող է մինչև 40 օր մնալ:

Դիտվել է՝ 994

Մեկնաբանություններ