Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջոզեպ Բորելը պատրաստ է Մինսկ մեկնել

Ջոզեպ Բորելը պատրաստ է Մինսկ մեկնել
23.09.2020 | 13:26

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Բելառուս՝ իրավիճակի կարգավորման գործընթացում առաջընթացին նպաստելու համար, բայց Ալեքսանդր Լուկաշենկոն հրաժարվում է ԵՄ-ի հետ փոխգործակցությունից:

«Ես պատրաստ եմ մեկնել Մինսկ, եթե դա կնպաստի առաջընթացին: Մինչ այժմ Լուկաշենկոն հրաժարվում էր ցանկացած մակարդակով համագործակցել Եվրամիության հետ», - նշել է Բորելը: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Բելառուսի պաշտոնատար անձանց նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դառնում է իր համար անձնական նպատակ:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ