Տեր իմ, նետում ենք մեր գավազանը
Մեզ հանդիպակաց եկող օձերի վրա,
Թող գավազանն այդ կլլի նրանց, Տեր,
ՈՒ ոչնչացնի Քո իսկ սուրբ Արյամբ
ՈՒ նաև խոսքով,
Որով ասել ես` խնդրեք, կտրվի,
Դռները թակեք, նրանք կբացվեն:
Բա՛ց դռները, Տեր,
ՈՒ թող, որ ծաղկի մեր գավազանը
Հայր Ահարոնի գավազանի պես`
Որպես հաղթանակ թշնամու հանդեպ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ