Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ջորջ Բաղումյանի նվիրատվությւոնը «Իմ քայլը» հիմնադրամին

Ջորջ Բաղումյանի նվիրատվությւոնը «Իմ քայլը» հիմնադրամին
25.10.2020 | 17:50

«PMA Venture Capital» խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը հերթական 1 միլիոն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, որ գլխավորում է «Իմ քայլը» հիմնադրամը: Գումարը հատկացվում է COVID-19-ի դեմ պայքարի համար։


«Չգիտեմ՝ ինչով եմ արժանացել այսպիսի վերաբերմունքի, բայց խոստանում եմ, սիրելի պարոն Բաղումյան, ես Ձեզ չեմ հիասթափեցնի»,-նշել է Աննա Հակոբյանը։

Դիտվել է՝ 5149

Մեկնաբանություններ