Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 80410

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 80410
27.10.2020 | 13:31

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1600-ով՝ հասնելով 80410-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 26 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Բուժվածների թիվն ավելացել է 652-ով և հասել 51814-ի, իրականացվել է 3 397 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 382938-ի: Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հաղորդում է.«Պացիենտները եղել են 71 (կին), 69 (կին), 58 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (տղամարդ), 67 (տղամարդ), 58 (տղամարդ), 80 (տղամարդ), 74 (կին), 67 (տղամարդ), 69 (տղամարդ), 52 (տղամարդ), 83 (տղամարդ), 65 (տղամարդ), 76 (կին), 69 (կին), 79 (կին), 75 (տղամարդ), 74 (կին), 70 (տղամարդ), 72 (տղամարդ), 54 (կին), 74 (տղամարդ), 66 (կին), 72 (տղամարդ) և 61 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»։ Մահերի 1569-ի: Բուժվում է 27027 մարդ:

Դիտվել է՝ 3146

Մեկնաբանություններ