«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել Փաշինյանի հետ

Ալիևը պատրաստ է առանց նախապայմանների Մոսկվայում բանակցել Փաշինյանի հետ
28.10.2020 | 21:01

Ինտերֆաքսի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, թե պատրաստ է մեկնել Մոսկվա և առանց նախապայմանների բանակցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ալիևը նշել է, թե կասկածի տակ է դնում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու հարցում «կառուցողական աշխատանք կատարելու Երևանի ունակությունը»:

«Ես այդպիսի հրավեր [Մոսկվայում բանակցելու] չեմ ստացել, ես բազմիցս մասնակցել եմ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումներին, բայց երբ Հայաստանում իշխանության է եկել Փաշինյանը, նման հանդիպումներ չեն եղել: Ես երբեք Հայաստանի նախորդ ղեկավարների հետ բանակցություններից չեմ խուսափել», - ասել է Ադրբեջանի նախագահը: Նա նշել է, որ Ռուսաստանը՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, հատուկ դեր է կատարում կարգավորման հարցում: «Ռուսաստանը միշտ սերտ կապեր է ունեցել և Հայաստանի, և Ադրբեջանի հետ, և այսօր էլ քաղաքական ու տնտեսական առումով ակտիվորեն համագործակցում է Հայաստանի և Ադրբեջանի հետ, Ռուսաստանը մեր հարևանն է: Դրա համար էլ հանդիպումների մեծ մասը տեղի է ունեցել Ռուսաստանի տարածքում, բայց Փաշինյանի օրոք նման բան չի եղել: Ես չգիտեմ, թե որքանով նման հանդիպումը հիմա արդյունավետ կլինեն, բայց եթե ստացվի հրավեր, մենք դա միշտ դրական ենք քննարկել և կքննարկենք», - ասել է Ալիևը:

Ըստ «Ինտերֆաքս»-ի, Ադրբեջանի նախագահը պատրաստ է բանակցել առանց նախապայմանների: «Դրա վկայությունն այն է, որ վաղը Ժնևում պետք է տեղի ունենա մեր երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը», - նշել է Ալիևը:

Դիտվել է՝ 1258

Մեկնաբանություններ