Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

ՌԴ-ն պա­տե­րազ­մը կանգ­նեց­նում է այլ թի­րախ­ներ խո­ցե­լով

ՌԴ-ն պա­տե­րազ­մը կանգ­նեց­նում է այլ թի­րախ­ներ խո­ցե­լով
30.10.2020 | 00:20

ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի ջան­քե­րով հրա­դա­դա­րի պահ­պան­ման ե­րեք փոր­ձերն էլ Ադր­բե­ջա­նը ձա­խո­ղեց։ Այս պա­հին ընտ­րու­թյուն­նե­րով խա­ռը ԱՄՆ-ն ա­ռանձ­նա­պես Ար­ցա­խի ժա­մա­նա­կը չու­նի, մյուս հա­մա­նա­խա­գա­հող երկ­րի՝ Ֆրան­սիա­յի գոր­ծերն էլ լավ չեն։ Մակ­րո­նի և Թուր­քիա­յի նա­խա­գահ­նե­րը փո­խա­դարձ վի­րա­վո­րանք­նե­րի դաշտ են բա­ցել, Ֆրան­սիա­յի նա­խա­գահն այս պա­հին զբաղ­ված է իր դեմ տրա­մադր­ված իս­լա­մի հետևորդ­նե­րի հար­ցե­րով։ Մնում է կր­կին Ռու­սաս­տա­նը, որն ի սկզ­բա­նե պա­տե­րազ­մը կանգ­նեց­նե­լու միակ ի­րա­կան կողմն է։


ՈՒ հի­մա պետք է հաս­կա­նալ՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյու­նը դի­վա­նա­գի­տա­կան խո­ղո­վակ­նե­րով քն­նար­կում­նե­րի մե՞ջ է ռու­սա­կան կող­մի հետ, թե՞ թո­ղել ենք ա­մեն ինչ ինք­նա­հո­սի։ Ե­թե հա­կա­մար­տու­թյունն այս պա­հին դի­վա­նա­գի­տա­կան լու­ծում չու­նի, ին­չի մա­սին ա­վե­լի վաղ հայ­տա­րա­րել էր Նի­կոլ Փա­շի­նյա­նը, նշա­նա­կու՞մ է սա, որ այս ուղ­ղու­թյամբ ևս քայ­լեր չեն ար­վում։
Ռու­սաս­տա­նը, սա­կայն, Ար­ցա­խում հրա­պա­րա­կա­յին ոչ մի մի­ջամ­տու­թյուն չցու­ցա­բե­րե­լով, ձեռ­քե­րը ծա­լած չի նս­տում։ Նա­խօ­րեին ոչ մե­կի կող­մից «չսանձ­վող» Էր­դո­ղանն ան­ձամբ զան­գել Է Պու­տի­նին՝ ա­ռա­ջար­կե­լով ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյու­նը «միա­սին» լու­ծել։ «Մենք Պու­տի­նի հետ քն­նար­կել ենք Ղա­րա­բա­ղում առ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Մենք ա­սա­ցինք՝ ե­կեք Կով­կաս, լու­ծենք այս հար­ցը։ Ե­թե ցան­կա­նում եք, ե­կեք միա­սին լու­ծենք։ Դուք խո­սեք ձեր գոր­ծըն­կեր­նե­րի հետ, մենք՝ մեր։ Թող մեր եր­կր­նե­րի ԱԳՆ ղե­կա­վար­ներն ու մյուս­ներն էլ խո­սեն։ Կարևո­րը հաս­կա­նանք՝ կլու­ծե՞նք մենք այս հար­ցը, թե՞ ոչ։ Ե­կեք ար­դեն ա­վար­տենք սա։ Մենք ար­դար ենք։ Եվ հա­վա­տում ենք, որ դուք էլ եք ան­կեղծ»,- ա­սել է Էր­դո­ղա­նը։ Իսկ այս զան­գին ան­մի­ջա­պես նա­խոր­դել էր Սի­րիա­յում ՌԴ-ի կող­մից ա­հա­բեկ­չա­կան խմ­բա­վո­րում­նե­րի, նրանց որ­ջե­րի ոչն­չա­ցու­մը։


Ստաց­վում է, որ Ռու­սաս­տա­նը մի­ջամ­տում է պա­տե­րազ­մին, բայց լրիվ այլ ուղ­ղու­թյամբ ու խիստ նշա­նա­կե­տա­յին, ի­մա՝ Էր­դո­ղա­նին ցա­վոտ հար­ված­ներ է հասց­նում ոչ մեր տա­րա­ծաշր­ջա­նում։ Ի դեպ, շատ փոր­ձա­գետ­ներ պն­դում էին, որ Էր­դո­ղա­նը Սի­րիա­յում, Լի­բիա­յում Ռու­սաս­տա­նի հետ իր ու­նե­ցած հար­ցերն է փոր­ձում Ար­ցա­խում լու­ծել։ Փաս­տո­րեն, Ռու­սաս­տա­նը միան­գա­մից գլ­խից է բռ­նում և Թուր­քիա­յին ստի­պում հաս­կա­նալ, թե ինչ վտան­գա­վոր խաղ է սկ­սել հետ­խոր­հր­դա­յին տա­րած­քում։


Այ­դուա­մե­նայ­նիվ, այս «մեր­ձե­ցու­մը» և Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը հար­ցեր են ա­ռա­ջաց­նում՝ ի՞նչ է նշա­նա­կում Ռու­սաս­տա­նի հետ ի­րա­վի­ճա­կը միա­սին հան­գու­ցա­լու­ծել։ Այ­սինքն, նա հրա­պա­րա­կավ նախ ըն­դու­նում է, որ Թուր­քիան է Ադր­բե­ջա­նին հրահ­րում պա­տե­րազ­մը շա­րու­նա­կե­լու, հե­տո էլ՝ ին­չու՞ միա­սին, ե­թե ՌԴ-ն բարձր մա­կար­դա­կով հայ­տա­րա­րեց, որ բա­նակ­ցա­յին ձևա­չա­փը չի փոխ­վե­լու։
Մեծ հարց է նաև այն, թե որն է Թուր­քիա­յի լուծ­ման տար­բե­րա­կը։ Այն վա­ղուց ա­պա­ցու­ցել է, որ մեր դեպ­քում լուծ­ման մեկ տար­բե­րակ ու­նի՝ վե­րաց­նել Ար­ցա­խը, հե­տո՝ Հա­յաս­տա­նը։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 7924

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ