Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արամ Վարդևանյան. Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել

Արամ Վարդևանյան. Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել
29.11.2020 | 17:36

Չի կարելի այս աստիճան սուտ տարածել: Սա ուղղակի անհնարին է: Շուշին իբր Մադրիդյան սկզբունքներով էր լուծվել, բայց նույնիսկ Ալիևը դրա մասին չէր երազում ասել: Լու՞րջ: Գոնե կարդացեք այդ փաստաթուղթը: Չկա նման բան՝ գրել է իրավաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի գրառմանը։


«Հադրութը, այդքան մեր հայրենակիցների տուն` Հադրութը չի էլ նկատել, որ հանձնել է: Սոթքի հանքավա՞յր, կրկին չի էլ նկատել: Իսկ հիմա ամենապարզ բանաձևը սուտը բացահայտելու համար: ՌԴ ԱԳ նախարարը պատերազմի ընթացքում հոկտեմբերի 14-ին հրապարակավ ներկայացրեց ՎԵՐՋԻՆ տարիներին քննարկված և ըստ էության կողմերի համար ընդունելի իր պլանը. «առաջին փուլում ենթադրում են 5 շրջանների ազատում, 2 շրջանը թողնելով երկրորդ փուլի համար, ինչպես նաև երկրորդ փուլում թողնելով Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը»:

Պատկերացրեցիք: Երկրորդ փուլում ամեն ինչ կլիներ առջևում: Հիմա նորից հիշենք թե ինչ ստորագրվեց նոյեմբերի 9-ին: Մեկ էլ փաստորեն խոսվեց էլ Մադրիդյան, էլ Կազանյան, բայց վերելակները, կիրթ մարդը, պատերազմի ընթացքում Արցախը չճանաչելը` չի խոսվում»,-գրել է նա։

Դիտվել է՝ 4275

Մեկնաբանություններ