Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիս­տո­սինն էինք, դար­ձանք Օ­տա­րի­նը

Քրիս­տո­սինն էինք, դար­ձանք Օ­տա­րի­նը
24.04.2022 | 10:22

«Ող­բամ զքեզ, Հա­յոց աշ­խարհ, ող­բամ զքեզ, հա­նուրց հիւ­սի­սա­կա­նաց վե­հա­գոյնդ, զի բար­ձաւ թա­գա­ւոր և քա­հա­նայ, խոր­հր­դա­կան և ու­սու­ցող, վր­դո­վե­ցաւ խա­ղա­ղու­թիւն, ար­մա­տա­ցաւ ան­կար­գու­թիւն, դր­դուե­ցաւ ուղ­ղա­փա­րու­թիւն, կայ­կա­յե­ցաւ տգի­տու­թեամբ չա­րա­փա­ռու­թիւն»: Մով­սես Խո­րե­նա­ցի, 5-րդ դար


«Հոտն ան­հո­վիւ` մո­լոր ու շփոթ` ա­ներևոյթ և ան­զուսպ ա­լիք­ներ հա­խուռն կը յու­զին ի խորս մեր հա­լա­ծա­կան և ող­բա­լի կե­նաց ծո­վու:
Ան­միտ որ­սորդ­ներ բո­լո­րած` միա­միտ ձկ­ներ ցան­ցած: Մթ­նո­լոր­տը թոյն կը տե­ղայ, բու­ժիչ ուժ չկայ: Ա­ւե­րած, սար­սափ ու սան­ձար­ձակ կե­ղե­քում մէկ կող­մէն, ան­տար­բե­րու­թիւն, օ­տա­րա­մո­լու­թիւն ու ցե­խոտ սր­տեր՝ միւս կող­մէն: Փա­ռա­սի­րու­թիւն, փութ­կո­տու­թիւն մէկ ե­րե­սէն, ա­պի­կա­րու­թիւն, տգի­տու­թիւն` միւս ե­րե­սէն: Իւ­րա­քան­չիւր ոք իր պաշ­տօնն զգե­ցած է իբր հան­դերձ, յոր մեր­կու­թիւն մտաց ծած­կի ի միա­միտ ա­չաց: Մեր մար­մի­նը նե­խած է, մեր հո­գին` ա­պա­կա­նած, մեր կեան­քը` դիակ­նա­ցած... ՈՒ՞ր է մեր խո­հա­կան Խո­րե­նա­ցին. թող ել­լէ՛ ա­րիւ­նա­քամ հո­ղու տա­կէն և ող­բայ մեր խա­կե­րու սիրտն ու հո­գին, միտքն ու գոր­ծը: Մեր նախ­նիք ի­րենց պաշ­տօ­նին փա­րած էին անձ­նա­հեղ­ձու­թեամբ, իսկ մենք կը յափշ­տա­կենք գործն՝ ըն­չա­քաղ­ցու­թեամբ:
Սիրտս փլած է»:

ԿՈ­ՄԻ­ՏԱՍ վար­դա­պետ, 1869-1935 թթ.:


Ցե­խի և թույ­նի մա­սին պատ­մող ա­դա­ման­դե խոս­քեր: Այս խոս­քե­րը ներ­կա­յաց­նում են մեր հա­մազ­գա­յին ող­բեր­գու­թյան և Կո­մի­տա­սին խե­լաց­նոր հա­մա­րե­լու բուն պատ­ճա­ռը: Խո­րե­նա­ցուց մինչև Կո­մի­տաս և մեր օ­րե­րը մեր ժո­ղովր­դի մեջ միայն մի բան է փոխ­վել. այ­սօր չկան խո­րե­նա­ցի­ներ և նրանց ո­գե­կո­չող­ներ:


Ե­ղեռ­նը արևմտա­հայ քրիս­տո­նյա­յի ա­ղոթ­քի լռու­թյան կամ սխալ բո­վան­դա­կու­թյան ար­ձա­գանքն էր. կյան­քը հնա­րա­վոր է հո­գու և մարմ­նի հա­մա­տեղ կեն­սու­նա­կու­թյամբ, մա­հը վրա է հաս­նում ոչ միայն մարմ­նի՝ կյան­քի հետ ան­հա­մա­տե­ղե­լի վի­ճա­կից, այլև գլ­խա­վո­րա­պես ոչ կեն­սու­նակ հո­գու պա­րա­գա­յում, երբ մի ողջ ազգ իր իսկ հա­մար անն­կա­տե­լի կեր­պով կորց­նում է այդ կեն­սու­նա­կու­թյու­նը, հետևան­քը լի­նում է ան­դառ­նա­լիո­րեն ող­բեր­գա­կան: Մեծ Ե­ղեռ­նը պատ­ճա­ռեց այն­պի­սի մեծ ցավ, ինչ­պես մարմ­նի որևէ ան­դա­մի հա­տու­մը, բայց այն պետք էր մնա­ցած մարմ­նի ա­ռողջ գո­յատևման հա­մար, մեծ ցավ է պատ­ճա­ռում նաև այդ ա­մե­նի գի­տակ­ցու­թյու­նը, բայց ա­վե­լի լավ է զգալ այդ ցա­վը, քան թույլ տալ կե­րակ­րել մեզ պատ­րանք­նե­րով: «Մեծ տե­րու­թյուն­նե­րը» մեր ցա­վը որ­պես խայծ են գոր­ծա­ծում մեզ թա­կար­դը գցե­լու հա­մար, տե­րու­թյուն­ներ, որ ի­րենց մե­ծու­թյու­նը տես­նում են ազ­գե­րին ոչն­չաց­նե­լու և ստր­կաց­նե­լու մեջ՝ ներ­կա­յաց­նե­լով դա որ­պես մարդ­կու­թյան փր­կու­թյուն, մեզ խոս­տա­նում են Հա­յոց ան­լու­ծե­լի թվա­ցող հար­ցի ար­դա­րա­ցի հան­գու­ցա­լու­ծում և հա­տու­ցում Մեծ Ե­ղեռ­նից փրկ­ված բե­կոր­նե­րի սե­րունդ­նե­րին, այդ ա­մե­նը խաբ­կանք է, ա­վե­լին. ե­ղեռ­նը շա­րու­նակ­վում է ար­դեն ա­նա­րյուն, բայց բազ­մա­զոհ, դա վա­ղուց և ման­րակր­կիտ կեր­պով մշակ­ված ծրա­գիր է. «Հա­յաս­տանն ա­ռա՛նց հա­յե­րի». ծա­նո՞թ ծրա­գիր է:

Այն ի­րա­գոր­ծե­լու բա­զում ե­ղա­նակ­նե­րից ըն­տր­վեց ու հաս­տատ­վեց ա­նա­րյուն ե­ղա­նա­կը, քան­զի հո­գին է կեն­դա­նա­րար, մար­մի­նը ո­չինչ ա­նել չի կա­րող, և սա ան­հեր­քե­լի ա­վե­տա­րա­նա­կան ճշ­մար­տու­թյուն է, և քա­նի որ ծրագ­րի հե­ղի­նակ­նե­րը վեր­ջա­պես հաս­կա­ցան, որ մեր մար­մի­նը ճն­շե­լով զո­րա­նում ենք հո­գով, սկ­սե­ցին ա­նա­րյուն պա­տե­րազմ՝ սպա­նե­լով հա­յին ա­մեն հա­յի մեջ, հա­յին զր­կե­լով իր պա­պե­րի ա­րյու­նով ներ­ծծ­ված հո­ղից սն­վե­լու և հա­յե­ցի ա­ճե­լու, հա­յոց ա­նա­րատ ջրի ա­կունք­նե­րից ար­բե­լու և հա­յա­բար հա­գե­նա­լու ի­րա­վուն­քից: Ե­կավ-ան­ցավ մեր հա­մազ­գա­յին ցա­վի հա­րյու­րա­մյա տա­րե­լի­ցը. այ­սօր մնա­ցե՞լ է գո­նե մեկ պա­հան­ջա­տեր կամ իր պա­հանջ­նե­րի բա­վա­րար­մա­նը հա­վա­տա­ցող ու սպա­սող հայ, Հա­յաս­տա­նում հայ մնա­ցե՞լ է., նա­մա­նա­վանդ, որ մե­կի հայ լի­նե­լը պետք է փաստ­վի ո՛չ միայն կյան­քը զո­հե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյամբ, այլև հենց զոհ­վե­լով, ա­ճյու­նի առ­կա­յու­թյամբ. մոխ­րա­գույ­նը թանձ­րա­նում է, ա­մե­նա­կուլ, ա­րյու­նա­խում իր ե­րա­խով ա­ռա­ջա­նում, ա­հագ­նա­նում, կլա­նում է ա­նո­րոշ ու գորշ գույ­նե­րը, այդ գույ­նի բո­լոր հա­յե­րին: Ե­ղեռ­նի հետ կապ­ված, մեր ա­կա­նա­տե­սու­թյամբ և մաս­նակ­ցու­թյամբ, ի­րա­գոր­ծե­ցին եր­կու սա­տա­նա­յա­պաշ­տա­կան ակտ. սր­բա­դաս­ման զու­գակ­ցու­մը ռոք հա­մեր­գի հետ և դեռևս ողջ մարդ­կանց ա­նուն­նե­րի պրո­յեկ­տու­մը ե­ղեռ­նի հու­շա­հա­մա­լի­րի վրա: Մենք խաբ­վե­ցինք աշ­խար­հի պատ­րանք­նե­րին և տր­վե­ցինք նրան: Ի­հար­կե, սա միան­գա­մից և ա­ռանց մեզ տե­ղի չու­նե­ցավ: Այն, որ աշ­խար­հը գնում է դե­պի կոր­ծա­նում, պարզ դար­ձավ Հի­սու­սի ա­ռա­ջին գալս­տի ժա­մա­նակ, բայց ա­մենևին պար­տա­դիր պայ­ման չէր, որ մենք ազ­գո­վին ընդգրկվենք այդ կոր­ծա­նա­րար հո­սան­քի մեջ, մենք՝ քրիս­տո­նեու­թյունն ա­ռա­ջի­նը պե­տա­կա­նո­րեն, այն է՝ աշ­խար­հիկ իշ­խա­նու­թյուն­նե­րի մա­կար­դա­կով ըն­դու­նած, այն է՝ այս աշ­խար­հի իշ­խա­նին հա­մա­պա­տաս­խան ուղ­ղու­թյուն ցույց տված ազ­գը, ինք­ներս բռ­նե­ցինք այդ նույն ուղ­ղու­թյու­նը: Քրիս­տո­սինն էինք, դար­ձանք Օ­տա­րի­նը, ոչ միան­գա­մից, բայց անն­կա­տե­լի կեր­պով, դա­րե­րի խոր­քից այլևս տե­սա­նե­լի չէ մեր «է­վո­լյու­ցիա­յի» ըն­թաց­քը, մար­դիկ նույ­նիսկ կզար­մա­նան. բա աշ­խար­հի­նը չենք, ու՞մն ենք: Աս­վա­ծի հա­վաս­տի ա­պա­ցույ­ցը վեր­ջերս ցե­ղաս­պա­նու­թյուն ապ­րած­նե­րի հետ­նորդ հան­դի­սա­ցող և ցե­ղաս­պա­նու­թյու­նը դա­տա­պար­տող սփյուռ­քա­հայ ար­վես­տա­գետ­նե­րի կող­մից սե­ռա­կան ման­րա­մաս­նու­թյուն­նե­րի հան­դեպ լո­յալ վե­րա­բեր­մունք դրսևո­րե­լու և հան­դուր­ժո­ղա­կան ու խրա­խու­սա­կան դիր­քո­րո­շում որ­դեգ­րե­լու սր­տա­կե­ղեք կոչ պա­րու­նա­կող, ՀՀ կա­ռա­վա­րու­թյանն ուղղ­ված, ըստ էու­թյան, խայ­տա­ռակ նա­մակն է: Մար­դը, հատ­կա­պես հայ մար­դը, ա­ռանց իր լի­նե­լու­թյան աստ­վա­ծա­բա­նա­կան կամ գո­նե մար­դա­բա­նա­կան էու­թյան խո­րա­խոր­հուրդ ո­լորտ­նե­րը թա­փան­ցե­լու, սոսկ մա­կե­րե­սա­յին, ե­թե­րա­յին, ե­թեա­կան գո­յա­քար­շու­թյան է վե­րա­ծում իր կյան­քը, ոչ թե ապ­րում, այլ վա­յե­լում է կյան­քի պատ­րան­քը:


Հա­յաս­տանն այ­սօր դի­տարկ­վում է օ­տար­նե­րի կող­մից ոչ թե որ­պես «թան­գա­րան բաց եր­կն­քի տակ» կամ «եր­կիր-դրախ­տա­վայր», այլ որ­պես եր­կիր-հան­քա­վայր, իսկ բնիկ­նե­րին՝ ոչ թե ա­զատ քա­ղա­քա­ցի, այլ հան­քա­փոր­ներ, աշ­խա­տուժ, որ կա­րե­լի է անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում թար­մաց­նել այլ էթ­նո­սի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րով. հար­ցը ար­դեն դուրս է գա­լիս բնա­պահ­պա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից. այն խո­րա­պես ազ­գա­պահ­պա­նա­կան հարց է:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 17249

Մեկնաբանություններ