Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 
  • Իտալիան Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերի

    Իտալիան Սիրիայի ընդդիմությանը ռազմական օգնություն չի ցուցաբերի

    23.06.2013| 13:51
    Իտալիան պատրաստ է Սիրիայի ընդդիմությանը ցուցաբերել ցանկացած օգնություն, բացի ռազմականից։ Այդ մասին այսօր ասել է Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոն Քաթարում տեղի ունեցած Սիրիայի ՙԲարեկամների խմբի՚ հանդիպումից հետո։
  • Բրազիլիայում ընդվզումները չեն դադարում

    Բրազիլիայում ընդվզումները չեն դադարում

    23.06.2013| 13:50
    Բրազիլիայում, չնայած նախագահ Դիլմա Ռուսեֆի խոստացած տնտեսական բարեփոխումներին, նոր բախումներ են արձանագրվել ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։
  • Պակիստանում սպանել են ուկրաինացի և ռուս զբոսաշրջիկների

    Պակիստանում սպանել են ուկրաինացի և ռուս զբոսաշրջիկների

    23.06.2013| 13:49
    Պակիստանի վիճելի Քաշմիր շրջանում զինված գրոհայինները ներխուժել են ալպինիստների ճամբար՝ սպանելով 9 զբոսաշրջիկների և նրանց պակիստանցի ուղեկցորդին։ Նախնական տվյալներով՝ սպանվածների թվում են 5 ուկրաինացի, Չինաստանի 3 քաղաքացի և մեկ ռուսաստանցի։
  • «Եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ»

    «Եթե ապիկար են, ինչո՞ւ են շարունակում այդտեղ նստել և աշխատավարձ ստանալ»

    22.06.2013| 19:34
    Սպառողների միության նախագահ Արմեն ՊՈՂՈՍՅԱՆԸ, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց կառավարության կողմից զբոսաշրջության ոլորտում իրականացված «ապիկար» քաղաքականության մասին:
  • Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել

    Սիրիայի ապստամբներին զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել

    22.06.2013| 13:27
    ՙՍիրիական գրոհային խմբերի մեջ միանշանակ միայն ՙլավ տղաներ՚ չեն, և նրանց զենք մատակարարելը կարող է ռիսկեր պարունակել՚,- նման նախազգուշացմամբ է երեկ հանդես եկել ՄԱԿ-ի՝ Սիրիայի հարցով մարդու իրավունքների հնարավոր խախտման հետաքննության խմբի ղեկավար Պաուլու Պինեյրուն։
  • Պաղեստինի վարչապետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

    Պաղեստինի վարչապետը հետ է վերցրել հրաժարականի դիմումը

    22.06.2013| 13:25
    Հինգշաբթի հրաժարականի դիմում ներկայացրած Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալան երկրի նախագահի հետ հանդիպումից հետո հետ է վերցրել իր դիմումը։ Այդ մասին հայտնել է պաղեստինյան կառավարության աղբյուրը։ Նոր կառավարությունը՝ Համդալայի ղեկավարությամբ, ձևավորվել էր հունիսի 6-ին։
  •  ՙՍիրիայի բարեկամներ՚ խումբը կհանդիպի

    ՙՍիրիայի բարեկամներ՚ խումբը կհանդիպի

    22.06.2013| 13:23
    Քաթարի մայրաքաղաքում կանցկացվի ՙՍիրիայի բարեկամներ՚ խմբի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպում։ Այս խմբի մեջ մտնում է 11 երկիր, որոնք սատարում են սիրիական ընդդիմությանը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Սաուդյան Արաբիան, Թուրքիան։
  • Օձերն ակտիվացել են

    Օձերն ակտիվացել են

    22.06.2013| 11:41
    2013 թ ընթացքում` հունվարի 1-ից մինչ հունիսի 19-ը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է հանրապետության տարբեր հատվածներում օձեր նկատելու վերաբերյալ 104 ահազանգ, որոնցից 54-ի դեպքում նշված վայրերում օձ է հայտնաբերվել: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ 2012 թ. նույն ժամանակահատվածում ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է օձեր նկատելու վերաբերյալ 78 ահազանգ, որոնցից 34-ի դեպքում ահազանգի վայրում օձ է հայտնաբերվել։
  • Ազնավուրի մասնակցությունը «Ոսկե ծիրանին»

    Ազնավուրի մասնակցությունը «Ոսկե ծիրանին»

    22.06.2013| 11:33
    «Ոսկե ծիրան» 10-րդ հոբելյանական կինոփառատոնի բացմանը ներկա է լինելու աշխարհահռչակ երգիչ, երգահան, դերասան Շառլ Ազնավուրը:
  • «Գերլուսին»` հունիսի 23-ին

    «Գերլուսին»` հունիսի 23-ին

    21.06.2013| 17:32
    Հունիսի 23-ին Գրինվիչի ժամանակով 11:32 (Երևանի ժամանակով 15:32) մեր միակ բնական արբանյակը` Լուսինը, առավելագույնս կմոտենա Երկրին և կդիտվի սովորականից ավելի մեծ: Այս տեսարժան աստղագիտական երևույթը պայմանականորեն կոչվում է «գերլուսին» և նույնիսկ վախի ու սնահավատության առիթ է հանդիսանում: Սակայն այն կրկնվում է ամեն տարի, երբ Լուսինը` Երկրի շուրջ իր անհամաչափ պտույտի ընթացքում սովորականից ավելի է մոտենում: