-
«Քաղաքացիական պայմանագիրը» տարածել է հետևյալ մամլո հաղորդագրությունը
-
Ավստրալիայում մեկնարկել է աշխարհի քսան խոշորագույն տնտեսությունների գագաթնաժողովը, որին մասնակցում են ֆինանսների նախարարներ և կենտրոնական բանկերի ղեկավարներ:
-
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի մամուլի քարտուղար Նատալյա Լիսովան հերքել է տեղեկությունները, թե նա ազատության մեջ է՝ հայտնում է Associated Press-ը:
-
Իտալիայի նախագահ Ջորջո Նապոլիտանոն ընդունել է երկրի նոր կառավարության երդմնակալությունը՝ վարչապետ Մատեո Ռենցիի գլխավորությամբ:
-
Ամերիկյան կարգավորիչ մարմինները կասկած են հայտնում հնդկական դեղերի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ՝ գրում է meddaily.ru-ն:
-
Մեժիգորիեում՝ Վիկտոր Յանուկովիչի նստավայրում, հայտնաբերվել են բազմաթիվ փաստաթղթեր և ոսկե մետաղադրամներ՝ նրա պատկերով, ոսկե գրիվնաներ և նախագահի ճարմանդները: Ոսկե ճարմանդները եղել են ավտոտնակում՝ հին սրբապատկերների, գրքերի և արժեքավոր մետաղադրամների հետ:
-
Հռոմում շաբաթ օրը սկսվել է դիմակահանդեսը: Տոնակատարությունները կտևեն երկու շաբաթ և կավարտվեն մարտի 4-ի հրավառությամբ : Հռոմի դիմակահանդեսի հիմնական տոնակատարությունները տեղի կունենան Պյացցա դել Պոպոլոյում:
-
Ուկրաինայի Գերագույն ռադայի վերջին քվեարկությունը վկայում է միասնականության մասին՝ հայտարարել է Եվրախորհրդարանում «Կանաչների» խմբակցության պատգամավոր Ռեբեկա Հարմսը:
-
Mercer միջազգային վարկանիշային ընկերությունը հրապարակել է աշխարհի քաղաքների ամենամյա վարկանիշային աղյուսակը, որտեղ քաղաքները դասակարգվում են ըստ կյանքի որակի: Գնահատվել են 223 քաղաքներ:
-
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Վարչապետ Սարգսյանը Սոչիում կհանդիպի ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևին՝ քննարկելու երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: