Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 
  • ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­

    ՀՀ-ում բացվելու է Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի գրասենյակը­

    25.07.2013| 17:57
    Հուլիսի 25-ին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի­ և Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի (ICRANet) միջև ստորագրվեց­ գիտության և կրթության ոլորտում համագործակ­ցության մասին համաձայնագ­իր։ Հայկական կողմից համաձայնագ­իրը ստորագրեցին ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Ս. Հարություն­յանը և ՀՀ գիտություն­ների ազգային ակադեմիայի նախագահ Ռ. Մարտիրոսյա­նը, իսկ Ռելյատիվիս­տիկական աստղաֆիզիկ­այի միջազգային­ կենտրոնի կողմից՝ կենտրոնի տնօրեն Ռ. Ռուֆֆինին:­
  • Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    Արևային բռնկման հետևանքով առաջացած վնասակար պլազման շուտով կհասնի Երկիր

    23.07.2013| 18:03
    Օրեր առաջ տեղի է ունեցել Արևի ուժեղ բռնկում:Այն անմիջապես նկատվել է հատուկ սարքերի օգնությամբ , որոնց միջոցով հետևում և ուսումնասիրում են տիեզերքը: Օրերս «Սիրողական աստղագետները» ծանուցում են ստացել, որ աստղերից մեկի վրա փայլում է տարօրինակ կետերի խումբ: Տեղեկանալով այդ մասին (այժմ նման տեղեկությունները տարածվում են նույնիսկ սոցիալական ցանցերում), վերջիններս սկսել են լուսանկարել աստղը, որի շուրջ առաջացել է բռնկումը: Այդ կետերը, ըստ աստղագետների, անոմալիաների տարածքն է, որտեղ մագնիսական դաշտը այնքան ուժեղ է, որ նույնիսկ արևի ներգործությունն է սառեցվում (ինչի պատճառով էլ նրանք մուգ են երևում): Այդպիսի անոմալիաներ բռնկման պատճառ են դառնում: Մագնիսական դաշտը սկզբում կաշկանդում է ներգործությունը, հետո կանգնեցնում ճնշումը և դա կրկնվում է որոշ ընդմիջումներով:
  • Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    Հուլիսի 22-ին տեղի կունենա Մարսի «միացումը» Յուպիտերի հետ

    21.07.2013| 23:25
    Հուլիսի 22-ի տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ: Այս անգամ իրար մոտ կդիտվեն Մարսը և Յուպիտերը: Անհրաժեշտ է վաղ առավոտյան` մինչև արևածագը, դիտել երկնքի արևելյան հատվածը, որտեղ պայծառ աստղերից կարելի կլինի տեսնել Կապելլան և Ալդեբարանը:
  • Գուցե մեր նախնիներն ապրել են Մարսի վրա

    Գուցե մեր նախնիներն ապրել են Մարսի վրա

    21.07.2013| 18:23
    ՆԱՍԱ-ի Curiosity ուսումնասիրող սարքի տվյալներով` Մարսը ունեցել է իր մթնոլորտը, որ ոչնչացել է միլիարդավոր տարիներ առաջ հրաբխային ժայթքումների կամ տիեզերական բախման հետևանքով, որը կտրուկ բարձրացրել է մոլորակի օդի ջերմաստիճանը:
  • «Տետր Alpha»

    «Տետր Alpha»

    19.07.2013| 23:21
    Հուլիսի 19–ին «Նարեկացի» արվեստի միությունում տեղի ուեցավ փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԼԵՎՈՆ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ «Տետր Alpha> գրքի շնորհանդեսը:
  • 15 միլիոն տարի առաջվա կյանքը

    15 միլիոն տարի առաջվա կյանքը

    07.07.2013| 22:22
    Անտարկտիկայի սառցե շերտի տակ 3,2 կիլոմետր խորությամբ գտնվող Արևելք լճում կյանք է հայտնաբերվել: Լճի հատակի սառցե շերտն սկսել է ուսումնասիրվել 2012 թվականից, պարզվել է, որ նմուշները պարունակում են 3507 օրգանիզմների ԴՆԹ, հիմնականում բակտերիաների, որոնց մեծ մասը մինչ այդ անհայտ էր գիտությանը, նաև սնկերի ու բորբոսների: Գիտնականները ընդհանրապես չէին սպասում, որ այդքան խոր սառցաշերտերում որևէ կենսատեսակ կլինի:
  • Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    Արտերկրային քաղաքակրթությունից մինչև տիեզերական աղետներ

    02.07.2013| 19:36
    Հայկական աստղագիտական ընկերության նորաստեղծ «Աստղագիտակ» առցանց ամսագիրը հնարավորություն է ընձեռում ընթերցողին ծանոթանալու իրեն հետաքրքրող ոլորտներին և հարցերին: Հանրամատչելի այս ամսագրում տեղ են գտել նախկինում տպագրված հոդվածներ, համացանցային կայքէջեր, թեմատիկ հարցազրույցներ:
  • «Անանիա Շիրակացի»

    «Անանիա Շիրակացի»

    30.06.2013| 12:42
    Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրը հրատարակել է Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» գիրքը, որը նվիրված է Շիրակացու 1400-ամյակին և նախկինում հրատարակված գրքի լրամշակված երկրորդ հրատարակությունն է: Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
  • Հայ-վրացական աստղագիտական խորհրդակցություն

    Հայ-վրացական աստղագիտական խորհրդակցություն

    23.06.2013| 21:29
    Օգոստոսի 26-28-ը ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում (ԲԱ) տեղի կունենա «Աստղերի անկայունությունը և էվոլյուցիան» թեմայով հայ-վրացական աստղագիտական կոլոքվիում (խորհրդակցություն)` նվիրված ակադ. Լ.Վ. Միրզոյանի 90-ամյակին: Այս մասին տեղեկացնում են հայկական աստղագիտական ընկերությունից:
  • Տարվա ամենաերկար օրը

    Տարվա ամենաերկար օրը

    18.06.2013| 13:06
    Հունիսի 21-ին, Գրինվիչի ժամանակով առավոտյան 05:04-ին, Արեգակն իր թվացյալ երկնային շարժման ընթացքում անցնում է երկնային հասարակածի նկատմամբ իր ամենաբարձր կետով, ինչն էլ աստղագիտական ամռան սկիզբն է համարվում: Այդ օրը կոչվում է ամառային արևադարձի օր, և դիտվում են տարվա ամենաերկար ցերեկն ու ամենակարճ գիշերը: