-
17.01.2015|
22:22
Հնարավոր է, որ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածվողը մեղավոր է նաև մեկ այլ հանցագործության մեջ՝ NEWS.am-ի թղթակցին հայտնել է իրավապահ մարմիններին մոտ կանգնած աղբյուրը:
-
17.01.2015|
22:18
Գյումրիում հունվարի 12-ին կատարված սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի որոնողական աշխատանքների ժամանակ Հայաստանի ոստիկանության հիմնական խնդիրը եղել է այնպիսի իրավիճակ ստեղծելը, որ հանցագործը չկարողանա դուրս գալ տարածքից և նոր հանցագործություն կատարել՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՀ իրավապահներին չի հաջողվել բռնել կասկածյալին:
-
17.01.2015|
22:16
Քրեական գործով պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը Ավետիսյանների տուն մուտք է գործել մուտքի դռան ապակյա բացվածքի շրջանակները հանելու, ապակին կոտրելու միջոցով՝ ասված է Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
-
16.01.2015|
03:05
Տարիներ առաջ, երբ դեռ Հովիկ Աբրահամյանն աշխատում էր երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունում, ԶԼՄ-ները փաստեցին արտառոց միջադեպ. նա, իմա` Հովիկ Աբրահամյանը (2-3 նախարարների հետ), աղուհացով դիմավորել է Դոնի Ռոստովից ժամանած մի քանի «օրենքով» գողերի, լավ պատիվ տվել և նպաստել նրանց «բովանդակալից ժամանցի» կազմակերպմանը։
-
16.01.2015|
02:24
Ավետիսյանների ընտանիքի զարհուրելի սպանդը տարբեր ենթադրությունների ու վարկածների ալիք բարձրացրեց։
-
15.01.2015|
12:57
Հունվարի 15-ին` ժամը 06:00-ի սահմաններում, Գյումրու տուն-ինտերնատում տեղի է ունեցել դժբախտ դեպք, որի հետևանքով մահացել են տուն ինտերնատի 2 բնակիչ:
-
15.01.2015|
12:34
Հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացիների սպանության, մանկահասակ երեխային մարմնական վնասվածքներ պատճառելու առթիվ հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է, ասված է Հայաստանի գլխավոր դատախազության հաղորդագրությունում:
-
-
14.01.2015|
12:49
Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը «Ազատությանը» հայտնել է, որ ռուս սահմանապահները հայտնաբերել են հետախուզման մեջ գտնվող Վալերի Պերմյակովին: Ռուսական կողմը բանավոր տեղեկացրել է հայ իրավապահներին, որ հայտնաբերվածը Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանության մեջ կասկածվող՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Պերմյակովն է:
-
14.01.2015|
12:47
ՀՀ նախագահի հրամանագրով Արմեն Հարությունյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Մեկ այլ հրամանագրով Հարությունյանն ազատվել էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, զինվորական քննչական գլխավոր վարչության պետի պաշտոնից: