Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • ՄԻԵԴ-ը խստացրել է կանոնակարգը

    ՄԻԵԴ-ը խստացրել է կանոնակարգը

    19.12.2013| 13:49
    2014թ. հունվարի 1-ից Մարդու իրավունքների եվրոպական դատարանը խստացրել է իր կանոնակարգը: Այս մասին irates.am-ին տեղեկացրեց «Ֆորում» իրավունքի կենտրոնի նախագահ Տիգրան Տեր-Եսայանը: Եթե մինչև գալիք տարվա հունվարի 1-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմողները կարող էին վեց ամսվա ընթացքում ներկայացնել դիմումներ և բողոքարկել ներպետական ատյաններում կայացրած վճիռները, իսկ դրանից հետո, դիմումատուի ցանկությունը հաշվի առնելով, տրվում էր ևս 3-4 շաբաթ ժամանակ՝ լրացուցիչ դիմում ներկայացնելու համար, ապա այսուհետ լրացուցիչ դիմումի համար ոչ մի օր չի տրամադրվելու: Դիմումատուն պետք է սահմանափակվի վեց ամիս ժամկետով և ներկայացնի մեկ դիմում:
  • Ռուսաստանի հերթական օյինբազությունը

    Ռուսաստանի հերթական օյինբազությունը

    19.12.2013| 12:22
    Վերջին մի քանի ամսիների ընթացքում ինչ օրենքներ ու որոշումներ ասես որ չմոգոնեց Մոսկվայի Պետդուման` կանխելու համար միգրանտների հոսքն իր տարածաշրջաններ: Ռուսաստան մեկնողների նկատմամբ վերջին պարտադրանքներից մեկը քննություն հանձնելու որոշումն էր, որի համաձայն նրանք պետք է փայլուն տիրապետեն ոչ միայն ռուսերեն լեզվին, Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին, այլև իմանան երկրին վերաբերող հազար ու մի օրենքներ, կանոններ ու բարքեր:
  • «Մի՛ դրդեք, որ Շանթը դիմի ծայրահեղ քայլերի»

    «Մի՛ դրդեք, որ Շանթը դիմի ծայրահեղ քայլերի»

    18.12.2013| 22:05
    Շանթ Հարությունյանը դիմում է ուղարկել ՔԿՀ հատկապես կարևոր քննչական գործերով բաժնի պետ Ս. Տոնոյանին՝ պահանջելով վերացնել իր հարազատների հետ տեսակցությունների վրա դրված արգելքը: Հակառակ դեպքում նա խոստացել է դիմել ծայրահեղ քայլերի:
  • Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ

    Շանթ Հարությունյանի իրավունքները պաշտպանված են Սահմանադրությամբ

    18.12.2013| 12:12
    Սովետի ժամանակ պատերազմի մասին ֆիլմեր շատ էին ցուցադրում: Դրանք հայրենասիրական ֆիլմերի էին, որոնք մի ողջ սերունդ էին դաստիարակում: Բայց խնդիրը սա չէ հիմա: Այդ ֆիլմերի մեջ գերմանացիների դաժանությունները պատկերող կադրերը առանձնակի զարմանքով էի նայում ու մտածում, որ ֆաշիստներից դաժան տեսակ մարդկությունը չի ծնել:
  • ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է

    ԱԺ չորս կուսակցությունների բողոքն արդեն ՍԴ-ում է

    17.12.2013| 14:48
    Այսօր ԱԺ չորս խմբակցությունները` ՀԱԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ, «Ազատության» հրապարակից բողոքի երթ են կազմակերպել դեպի Սահմանադրական դատարան, որտեղ ընթերցել են իրենց հայտարարությունը` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների: Մինչ ՍԴ գնալը, քաղաքական ուժերի ներկայացուցիչները վերստին իրենց մտահոգություններն են ներկայացրել և հորդորել ՍԴ-ին կանգնել քաղաքացու կողքին:
  • Հային Վրաստանում թալանել են

    Հային Վրաստանում թալանել են

    17.12.2013| 12:03
    Վրաստանում իշխանափոխությունից հետո շատ բան է փոխվել: Դա նկատում են անգամ մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են այս երկրի տարածքում: Օրերս մի ուշագրավ դեպք պատմեցին:
  • Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    Տեսնես` ո՞ւմ լավ բարեկամն է, որ մնաց անպատիժ

    17.12.2013| 00:35
    Հարգելի պարոն Սարգսյան, ես գրել եմ Ձեզ մի շարք դիմումներ, բայց, ավաղ, դրանք երբեք Ձեզ չեն հասել, քանի որ դրանցով զբաղվում է Ձեր հատուկ ծառայությունը` Հ. Հովսեփյանի ղեկավարությամբ, իսկ նրանք Ձեզ ոչինչ գոնե բանավոր չեն զեկուցում, թե ինչ է կատարվում Հայաստանի դատաիրավական համակարգում, ինչպես են թաքցնում քննչական վարչության կոպիտ սխալները, ամբողջովին ստերի վրա հիմնված, ծեծելով կորզում ցուցմունքները։
  • Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»

    Թող մնան իրենց «սպիտակ ձեռնոցներով»

    16.12.2013| 15:38
    Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն առաջիններից մեկն էր, որ նոյեմբերի 5-ին Երևանի Մաշտոցի պողոտայում հեղափոխության փորձ իրականացրած Շանթ Հարությունյանին ճանաչեց որպես քաղբանտարկյալ: Քանի որ իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը, որոնք մինչ այժմ նախանձախնդրություն էին ցուցաբերում մարդու իրավունքների ոտնահարումների նկատմամբ և պայքարում ամեն մի քաղբանտարկյալի ազատության համար, Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ պահպանում են լռություն, իրավապաշտպանից հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք Շանթ Հարությունյանի գործողությունները չեն համապատասխանում միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների սահմանած չափորոշիչներին:
  • Սպասում է որոշմանը

    Սպասում է որոշմանը

    13.12.2013| 17:05
    Երեկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է նոյեմբերի 5-ի գործով կալանավորված Շանթ Հարությունյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանի բողոքը: Փաստաբանը բողոքարկել էր Կենտորն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Շ. Հարությունյանին դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու մասին:
  • Չե՛մ լռելու

    Չե՛մ լռելու

    13.12.2013| 11:46
    Ընթերցողը թող ամենևին չզարմանա, որ «Իրատես fe facto»-ի էջերում այս էլ որերորդ անգամ անդրադառնում եմ նույն խնդրին։ Ստիպված եմ այդպես վարվելու, քանի որ ՀՀ արդարադատությունում նստածները խուլ են ու կույր։ Եվ այսպես. 2012 թ. նոյեմբերի 15-ին, ժամը 18:30-ի սահմաններում, Գյումրի-Արմավիր կենտրոնական ճանապարհին վարորդ Վահան Վարդերեսյանը իր վարած «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով խախտել է ՃԵԿ-ի պահանջը, հանդիպակաց գոտում հարվածել է ճանապարհով անցնող ոչխարի հոտին, վրաերթի է ենթարկել հովիվ Իշխան Մամոյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք: