Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոևսկի գտա»

«Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոևսկի գտա»
14.07.2012 | 00:30

Թուրք ռեժիսոր Էնիս Ռըզայի «Վերամշակելով կյանքը` աղբի մեջ Դոստոևսկի գտա» վավերագրական ֆիլմը ներկայացված է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մրցութային ծրագրում: Փողոցի երեխաներից մեկը` աղբահավաք, մուրացկան, հնահավաք Օքթայը, վերափոխվում է գրքերի շնորհիվ, որ գտնում էր աղբամաններում: Նա կարդում է այդ գրքերը ու սկսում դրանք հավաքել արդեն իր համար: Հիմա նա բազմաբնույթ գրքերի խանութ ունի: «Լավ գրականությունը փոխում է կյանքը, ինչպես և պատկերված է ֆիլմում: Մեր օրերում ինչպիսի՞ ֆիլմեր, գրքեր, մշակույթ է պրոպագանդվում: Կա՞ վերահսկում այս առումով Թուրքիայում»: Մեզ հետ զրուցում, անդրադառնալով այս հարցին` Էնիս Ռըզան նշեց, որ Թուրքիայում օրենքով արգելված է գրաքննությունը, բայց երբ ինչ-որ բան է արվում համակարգի դեմ, գիրք լինի, թե ֆիլմ, բնականաբար, քննադատվում է: «Ինչ վերաբերվում է ֆիլմերի, գրքերի տարածմանը, կապիտալիստական պահանջարկ- առաջարկի մեխանիզմներն են աշխատում այսօր,-ասաց նա,- շուկայում գերիշխում է հոլիվուդյան արտադրանքը: Այդ իսկ պատճառով ստեղծել ենք մեր լսարանը, քաղաքից քաղաք շրջում ենք, ներկայացնում մեր ֆիլմերը, անհատապես հանդիպում լսարանի հետ: Նաև այլընտրանքային հեռուստաալիքներով ենք ներկայացնում դրանք»: Թուրքիայում տարեկան 60-70 վավերագրական ֆիլմ է նկարահանավում: Ռեժիսոր խոսքով` վավերագիրները խնդիր ունեն հանրությանը ծանոթացնելու թաքնված իրականության հետ, նման ֆիլմեր պետք է շատ լինեն, բայց պահպանեն գեղագիտությունը, չդառնան պարզապես պատմությունը արտացոլող վավերագրություններ: Ի դեպ, Ցեղասպանության մասին պատմող ֆիլմերը, որոնք նույնպես «հեռու չեն» իրականությունից, թուրք վավերագիրները կոչում են կոտորածի ֆիլմեր:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Էնիս Ռըզայի հետ ամբողջական զրույցը կարդացեք «Իրատես de facto»-ի առաջիկա համարներում:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3707

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ