Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դրամական արժեքներ

Դրամական արժեքներ
12.09.2012 | 01:22

Սեպտեմբերի 12

Նախ փնտրեցեք Աստծո արքայությունը և Նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա (Մատթ. Զ. 33)։
Եթե քո աչքը պարզ է, քո ամբողջ մարմինը լուսավոր կլինի (Մատթ. Զ. 22)։

Հոգու աչքը կամքն է։ Եթե քո կամքի միակ բաղձանքը Իմ արքայությանը հասնելն է, այն գտնելն ու նրա համար ծառայելն է, այդ ժամանակ քո մարմինն իրոք լույսով լցված կլինի։
Երբ ձեզ ասվեց, որ նախ Աստծո արքայությունը պետք է փնտրել, ապա դուք ի սկզբանե պետք է ունենաք վստահությունը, որ ձեր ուզածն այդ թագավորությանը հասնելն է։ Այլ կերպ ասած, պարզ ու հավատավոր հայացք ունենալ` Աստծո փառքին ուղղված։ Կամենալ ու ցանկանալ միայն` Իր արքայության գալը։ Ամեն բանի մեջ` Իր թագավորության ներկայությունն ու տիրապետումը տեսնել։
Հոգևոր արժեքներից զատ, ուրիշ այլ արժեք մի ճանաչեք։ Ոչ մի ուրիշ շահ, բացի հոգևոր շահից։ ՈՒրեմն` ամեն ինչի մեջ Աստծո թագավորությունը փնտրեք. ամեն ինչի մեջ։
Նյութական միջոցներ փնտրեք սոսկ այն դեպքում, երբ այն պիտի գործածվի ի շահ Իմ թագավորության նպատակների իրականացման։ Դրամական արժեքներից բոլորովին հեռացեք։ Քայլեք Ինձ հետ։ Սովորեք Ինձ հետ։ Սովորեք Ինձնից։ Զրուցեք Ինձ հետ։ Սրանց մեջ է ձեր ճշմարիտ երջանկությունը։

Դիտվել է՝ 8301

Մեկնաբանություններ