Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը

ԵԶԲ-ն մինչև 100 մլն դոլար կհատկացնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհահատվածի շինարարությանը
09.04.2013 | 11:59

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը ապրիլի 8-ին ընդունեց Եվրասիական Զարգացման Բանկի հայաստանյան ներկայացուցչության նորանշանակ տնօրեն Սերգեյ Իգնատովին։

Հանդիպման ընթացքում քննարկվեց «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրին ԵԶԲ մասնակցությունը:

Ս. Իգնատովը ներկայացրեց բանկի գործունեությունը Հայաստանում, ապա նաև տեղեկացրեց, որ ԵԶԲ փորձագիտական խորհուրդը հաստատել է ՀՀ կառավարության ներկայացրած հայտը՝ ԵԶԲ հակաճգնաժամային հիմնադրամից մինչև 100մլն ԱՄՆ դոլար հատկացնել «Հյուսիս-Հարավ» ճանապարհի հարավային որևէ հատվածի նախագծման,շինարարության և տեխնիկական վերահսկողության աշխատանքների իրականացման համար :

Գագիկ Բեգլարյանը ներկայացնելով «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության ներկա ընթացքը նշեց, որ մինչև տարեվերջ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ կավարտվեն տեխնիկատնտեսական հիմնավորման աշխատանքները, որից հետո հնարավոր կլինի արդեն անցնել նախագծի իրականացման հաջորդ փուլերին։

Կարևորելով «Հյուսիս Հարավ» ճանապարհի, մասնավորապես՝ դեպի հարավ գնացող հատվածի շինարարությունը, նախարարն ընդգծեց, որ պետք է միավորել ջանքերը՝ ԵԶԲ-ին հնարավորինս շուտ այդ ծրագրում ներգրավելու համար։

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

լրատվական ծառայություն

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ