Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Քուր ու ախպոր» զրույց

«Քուր ու ախպոր» զրույց
09.04.2013 | 15:27

Նախագահի երդման արարողությունից հետո մարզահամերգային համալիրից Սամվել Ալեքսանյանն ու Հեղինե Բիշարյանը ձեռք -ձեքի աստիճաններով իջնում էին և բարձր -բարձր զրուցում: Երբ լրագրողները Ալեքսանյանին հարցեր էին տալիս, Բիշարյանը «փրկում» էր: Տեսնելով, որ լրագրողները նկարում են, Բիշարյանը, Ալեքսանյանի ձեռքը բարձրացնելով, ասաց. «Մի հատ նկարի` օ-րի-նաց, օ-րի-նաց»,-հետո էլ թե:-Վախից ձեռքը քրտնել ա»: Լրագրողների դիտարկամը, թե Բիշարյանը «գործ է սարքում» իր գլխին, Ալեքսանյանը հակադարձեց. «Տիկին Բիշարյանն իմ քուրն ա, գործ չի սարքում: Իմ վրա չեպե չի կարա ըլնի»: Բիշարյանը հաստատեցեց «ախպոր» խոսքը. «Իրենց տունը կառավարում ա տիկին Շողիկը, պարոն Ալեքսանյանը ոչ մի բանից խաբար չէ, չեպե չի կարա անի»:
Հետո էլ, անցնելով Երևանի ավագանու ընտրություններին, «քուր ու ախպերը» չհամաձայնեցին իրար հետ: Էն որ Ալեքսանյանն էր, ասում էր. «Մեր թեկնածուն հաղթելու ա` Տարոն Մարգարյանը»: «Հաղթելու ա Արմեն Երիցյանը»,-պնդում էր Բիշարյանը:
Վերջում Բիշարյանն ու Ալեքսանյանը պայմանավորվեցին` գնում են «Փարվանա» ռեստորանային համալիր` նշելու:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2372

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ