Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ

ԵՄ-ն չունի ռեժիմները փոխելու ամբիցիաներ
09.04.2013 | 22:11

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր հրավիրել էր սեմինար «ԵՄ արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում» թեմայով, որի ընթացքում զեկույցով հանդես եկավ Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը բացման խոսքում նշեց, որ Լայչակի կենսագրությունն իրեն ծանոթ է Բուշ-Պուտին հանդիպումից և Բալկանյան հակամարտության հանգուցալուծման մեջ նրա ունեցած դերից:
Ելույթի սկզբում պարոն Լայչակն ասաց, որ սա իր չորրորդ այցն է Հայաստան, երկու անգամ այցելել է որպես ԱԳ նախարար, երկու անգամ էլ՝ որպես ԵՄ պաշտոնյա:
«Եվրամիությունը չունի ամբիցիաներ ռեժիմներ փոխելու: Մենք կարող ենք կիրառել մեղմ ուժ: Իսկ «մեղմ ուժ» ասելով նկատի ունեմ, որ կարող ենք օգնել երկրներին, որ նրանք գնան տրանսֆորմացիաների, բարեփոխումների ճանապարհով»,- ասաց Միրոսլավ Լայչակը: Իսկ բարեփոխումները նա պատկերացնում է վիզային ռեժիմի դյուրացմամբ, տնտեսական և օրենսդրական բարեփոխումներով:
Ինչ վերաբերում է սառեցված հակամարտություններին, ապա պարոն Լայչակը նշեց, որ ԵՄ-ն այդ հարցում կարող է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին, քանի որ կողմ է համագործակցությանը:
Իր երկրի օրինակը բերելով՝ Միրոսլավ Լայչակը նշեց, որ Սլովակիան միացել է ԵՄ-ին, ՆԱՏՕ-ին, Շենգենի գոտու անդամ է, Չեխիայի, Հունգարիայի և Լեհաստանի հետ միասին նաև Վիշեգրադյան համաձայնագրի անդամ է: Նա կարևորեց Հայաստանի դերը Եվրամիության ծրագրերում:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ