Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Երդվել է նաև Քենիայի նորընտիր նախագահը

Երդվել է նաև Քենիայի նորընտիր նախագահը
10.04.2013 | 11:32

Այսօր տեղի է ունեցել Քենիայի նորընտիր նախագահ Ուխուրու Քենիաթայի երդմնակալության արարողությունը։ Նա հաղթել էր մարտին տեղի ունեցած նախագահական ընտրություններում։ Պաշտոնական արարողությանը, որը տեղի է ունեցել մայրաքաղաք Նայրոբիի մարզադաշտում, ներկա էին նորընտիր ղեկավարի տասնյակ հազարավոր կողմնակիցներ։
51-ամյա Քենիաթան Քենիայի 4-րդ և ամենաերիտասարդ նախագահն է։ Ընտրություններում նրա մրցակից Ռաիլա Օդինգան ներկա չէր երդմնակալությանը։ Նրա ջանքերը՝ վիճարկել ընտրությունների արդյունքները, հաջողությամբ չեն պսակվել։

Դիտվել է՝ 988

Մեկնաբանություններ