Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանում 32 մարդ է զոհվել երկրաշարժից

Իրանում 32 մարդ է զոհվել երկրաշարժից
10.04.2013 | 11:34

Երեկ Իրանում տեղի է ունեցել ուժգին երկրաշարժ։ 4,8-6,1 մագնիտուդ հզորությամբ ստորգետնյա մի քանի ցնցումներ են արձանագրվել Բուշեհր նահանգում։ Ամբողջովին կամ մասամբ ավերվել է մոտ 700 շինություն։ Նախնական տվյալներով տարերային աղետի զոհ է դարձել 32 մարդ, վիրավորվել են 850-ը։
Ստորգետնյա ցնցումներն այնքան ուժգին են եղել, որ զգացվել են Պարսից ծոցի մի շարք երկրներում։

Դիտվել է՝ 1012

Մեկնաբանություններ