Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ս.Սարգսյանը գոնե ամիսը մեկ պետք է նստի հեռուստացույցի առաջ և խոսի մարդկանց հետ»

«Ս.Սարգսյանը գոնե ամիսը մեկ պետք է նստի հեռուստացույցի առաջ և խոսի մարդկանց հետ»
11.04.2013 | 16:13

ՀԴԿ նախագահ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ կարծիքով, անկախ անկազմակերպվածությունից, նախագահական ընտրությունները մեծ հետևանք թողեցին երկրում տիրող իրադարձությունների վրա: «Բողոքի ալիքը դա է փաստում: Նոր Հայաստանը թագադրությամբ չի սկսվում, այն էլ այն դեպքում` երբ այդ թագն օրիգինալ չէ: Այս տեսանկյունից պարզ է, որ հասարակությունը, որը կուզենար ներկայացնել իր դժգոհությունը և իր տեսակետը, այս պահին Րաֆֆի Հովհաննիսյանի հետ չի, չնայած այն բանի, որ ընտրություններում նրա 500 հազար մարդ էր ձայն տվել: Սա խոսում է այն մասին, որ ճիշտ մարտավարությունը և ռազմավարությունը առաջնորդի համար շատ կարևոր է: Րաֆֆի Հովհանննիսյանի գործողությունները հակասական էին: Պետք էր արտահայտել ծրագրային հստակ դիրքորոշում»,-այսօրվա հրավիրած ասուլիսում ասաց դեմկուսի նախագահը:

Նրա փոխանցմամբ, մարդիկ հիասթափվում են հատկապես այն բանից, երբ իրենց բարձրացրած հարցերը մնում են օդում կախված, իշխանությունները միջոցներ չեն ձեռնարկում դրանց լուծման համար: Դրա վառ օրինակն է արտագաղթի խնդիրը: «Տարիներ շարունակ բոլորս խոսում ենք արտագաղթի, գործազրկության և աղքատության հաղթահարման մասին: Հինգ տարի կառավարելուց հետո առաջին անգամ այդպիսի առաջնահերթություն դնելն արդեն իսկ անվստահություն է առաջացնում ժողովրդի մոտ»,- նշեց Ա. Սարգսյանը

Ըստ բանախոսի, Սերժ Սարգսյանը որպես երկրի ղեկավար,պետք է անընդատ շփվի հասարակության հետ, երբեմն հեռուստատեսությամբ հանդես գա ու լսի ժողովրդին հուզող հարցերը. «Ես կարծում եմ, որ այս իրավիճակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է գոնե ամիսը մեկ նստի հեռուստացույցի առաջ և խոսի մարդկանց հետ բոլոր հիմնահարցերի վերաբերյալ: Մարդիկ պետք է հասկանան ի?նչ է ուզում այսօրվա ղեկավարը և ինչպե?ս է ցանկանում իրականացնել դա: Լոզունգների ժամանակն անցել է- Պետք է հնգամյա ծրագիր, որը կառողջացնի ամեն ինչ: Այն պետք է լինի հատուկ պատասխանատուներով և հստակ անելիքներով: Խոստումները տվել են, բայց դրանք պետք է նաև իրականացնել»,-ասաց նա:

Նա նշեց, որ եթե այս մի քանի ամիսների ընթացքում էական փոփոխություններ չլինեն, ժողովորդն իր բողոքի ձայնը կկարողանա տեղ հասցնել և այն ավելի ուժեղ կլինի. «Այդ ժամանակ մի նոր քաղաքական ալիք կբարձրանա և ժողովուրդը հաստատ միասնականություն կցուցաբերի»:

Անդրադառնալով ոստիկանների կողմից Արմեն Մարտիրոսյանի նկատմաբ կիրառված ոտնձգությանը, Ա. Սարգսյանը ասաց. «Որքան էլ Արմեն Մարտիրոսյանը սխալ լիներ, ոստիկանն իրավունք չուներ նրա վրա ձեռք բարձրացնել: Եթե ժողովուրդը խաղաղ ցույց էր կազմակերպել, պետք է իրավապահները թույլ տային այն իրականացնել: Արմեն Մարտիրոսյանն ինչքան էլ սխալ է եղել, դա չի նշանակում, որ ոստիկանը նրան պետք է ծեծի ենթարկեր»,-արձանագրեց ՀԴԿ նախագահը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1584

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ