Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»

«Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն»
11.04.2013 | 19:09

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ («Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ)

-Նախօրեին Ձեզ հետ կատարվածի առնչությամբ տեսակետ հնչեց, թե ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ: Ձեր արձագանքը:
-Ոչ մի իրավաչափ գործողություն չկար: Իմ նկատմամբ «կոլցո» օպերացիա էր, թիրախավորված: Կադրերից հստակ երևում է, որ մինչ այդ ես ոչինչ չեմ արել, որևէ մեկին ո՛չ անպատվել, ո՛չ հայհոյել էի: Նույնիսկ մեկը ոստիկաններից վահանը գցել էր, վերցրել տվել էի իրեն: Դրանից հետո հետևից ինձ հարվածել են, բորենիների նման սադիստական, բարբարոսական քայլեր կատարել: Այս ամենում իրավաչափություն բացարձակ չկար: Խոշտանգումը երբվանի՞ց է դարձել համարժեք գործողություն: Այն դեպքում, որ ո՛չ զինված եմ, ձեռքիս ո՛չ զենք կա, ո՛չ որևէ մեկին հարվածում եմ:
-Հետադարձ հայացք ձգելով այդ օրվա իրադարձություններին` ի՞նչ գնահատական կտաք:
-Հերթական անգամ Հայաստանն ապրում է պատմական օրերից մեկը, որը կարող է կա՛մ թռիչքի հնարավորություն ստեղծել, կա՛մ հակառակը` կհայտնվենք բազում խնդիրների մեջ:
-Ձեր կողմնակիցներից մեկը հայտնի իրադարձություններից հետո հայտարարեց, թե «Րաֆֆին մեր աչքի առաջ քաղաքական ինքնասպանություն գործեց»:
-Մեր կողմնակիցների՞ց:
-Տիգրան Խզմալյանը:
-Հա, նկատի ունեք մարդու, որը հարթակում կանգնել է: Եթե նրա քաղաքական լեքսիկոնն այդքանին է հերիքում, ասելու որևէ բան չունեմ: Տիգրան Խզմալյանի գնահատականները մեկ անգամ չէ, որ սխալ են դուրս եկել:
-Համամիտ չե՞ք նաև, որ ապրիլի 9-ի անորոշ քայլերից հետո մարդիկ հիասթափված են:
-Որևէ անորոշ քայլ չի եղել, բոլոր քայլերի մասին Հովհաննիսյանը նախապես տեղեկացնում է: Հիասթափության մասին խոսակցություններն էլ որոշ շրջանակներ անընդհատ պարտադրում են քաղաքացիներին: Շա՜տ վաղ է նման գնահատականներ հնչեցնելը: Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքական գործունեության մասին շատ անգամ են ասել, որ այլևս քաղաքական դաշտում չկա, բայց միշտ հակառակն է եղել:
-Այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը Մոսկվա է մեկնել ողջ ընտանիքով: Դա ինչպիսի՞ այց է:
-Դա մասնավոր այց է:
-Հնարավո՞ր է` գնացել է Մոսկվայից հաղթանակ բերելու, ինչպես ավելի վաղ հանրահավաքում հայտարարել էր. «Գնում եմ Պուտինից հաղթանակը բերեմ»:
-Դա հասկացեք փոխաբերական իմաստով, ինքը հաճախ է փոխաբերություններ օգտագործում:


Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3205

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ