Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ինչո՞ւ մարզիկները չեն կարողանում մասնակցել սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը

Ինչո՞ւ մարզիկները չեն  կարողանում մասնակցել սեղանի թենիսի աշխարհի առաջնությանը
12.04.2013 | 12:52

«Իրատես de facto» թերթի խմբագրությունը տեղեկություն է ստացել, որ հանրապետության լավագույն թենիսիստները չեն կարողանում մասնակցել սեղանի թենիսի առաջիկա աշխարհի առաջնությանը։ Բանն այն է, որ Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիան չի ֆինանսավորում մարզիկների՝ այս մարզաձևի համար ամենակարևոր միջոցառման մասնակցությունը։ Մարզիկներն ընկել են դռնեդուռ՝ իրենց ուժերով ֆինանսավորում գտնելու և մրցումներին մասնակցելու հնարավորություն ձեռք բերելու համար։ Ընդ որում, ֆեդերացիան պետք է հոգա միայն ճանապարհածախսը, մյուս բոլոր ծախսերը հոգում է կազմակերպող կողմը։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, երբ երկրի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները չեն կարող մասնակցել աշխարհի առաջնությանը և նրանց փոխարեն մրցումների կմեկնեն ճանապարհածախսի հարցը լուծած, սակայն 5-րդ կամ 6-րդ տեղեր գրավածները։ Ընդ որում, ճանապարհածախսը այնքան էլ մեծ գումար չէ, մոտ 500 եվրո։
Մենք զրուցեցինք Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահ ԳԱԲՐԻԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ։ Մեզ հետաքրքրում էր՝ ինչպե՞ս է որոշվում, թե ո՞ր միջազգային մրցաշարին պետք է մասնակցի Հայաստանը, հատկապես ո՞ր մարզիկը պետք է մեր երկիրը ներկայացնի այդ մրցաշարերում, և նրանց ընտրության հարցում ի՞նչ չափանիշներ են գործում։ Ֆեդերացիայի նախագահը նշեց, որ մարզիկների մասնակցության չափանիշները որոշում է մարզչական խորհուրդը։ «Անցկացվում է համապատասխան տարիքային առաջնություն Հայաստանի Հանրապետությունում, որի արդյունքներով ղեկավարվելով, հաղթողները գնում են համապատասխան մրցումների»,- նշեց Գաբրիել Ղազարյանը՝ ավելացնելով, որ մրցումներին մեկնում են առաջին հորիզոնականներ զբաղեցնողները։
Անդրադառնալով մեծահասակների աշխարհի առաջիկա առաջնությանը՝ Գաբրիել Ղազարյանը նշեց, որ ֆեդերացիան այդ մրցաշարի մասնակցության ֆինանսավորում չի ապահովում։ «Կոնկրետ ես մարզիկների չեմ ուղարկում, իսկ ֆինանսավորման հետ կապված՝ մարզիկները կամ մարզիչը հավաքվում են, հայթայթում են գումար և գնում են։ Եթե պետական աջակցություն ունենք, և այցելությունը նախատեսված է օրացուցային պլանով, միանշանակ մարզիկների ուղարկում ենք։ Ինչ վերաբերում է աշխարհի առաջնությանը, ֆեդերացիան նպատակահարմար չի համարում գումար ծախսել և մարզիկներ ուղարկել։ Ավելի լավ է, որ այդ գումարը ծախսվի մինիկադետների, կադետների վրա՝ ավելի լուրջ մրցումների մասնակցելու, շփվելու, փորձ ձեռք բերելու համար»,- ասաց ֆեդերացիայի նախագահը։
Հետաքրքիր բացատրություն է տալիս ֆեդերացիայի նախագահը։ Ավելի լուրջ մարզական միջոցառում, քան աշխարհի առաջնությունն է, դժվար է պատկերացնել։ Կամ եթե միջոցներ են ներդնում կադետներ և մինիկադետներ ձեռք բերելու համար, այդ դեպքում ի՞նչ խթան պետք է ունենան այդ թենիսիստները, եթե նրանց ապագան անորոշ է, ու չեն կարող վստահ լինել, որ լավ արդյունքներ գրանցելու դեպքում կարող են մասնակցել միջազգային մրցաշարերի։
Նշենք, որ 2013-ի բյուջեով ՀՀ առաջնություններին և միջազգային միջոցառումներին մասնակցության ապահովման համար «Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիա» ՀԿ-ին հատկացվում է 13000000 դրամ։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ