Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Սնոուդենը, կարծես, ժամանակ է շահում

Սնոուդենը, կարծես, ժամանակ է շահում
13.07.2013 | 16:24

Սնոուդենը մտադիր է քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանի իշխանություններից: Երեկ այս մասին ԱՄՆ-ի ԿՀՎ նախկին աշխատակիցը հայտարարել է Մոսկվայի Շերեմետեևո օդանավակայանում` իրավապաշտպանների ու լրագրողներ հետ հանդիպման ժամանակ: Իսկ մինչ որոշում կայացնելը Սնոուդենը խնդրել է թույլ տալ ազատ տեղաշարժվել Ռուսաստանի տարածքում:
«Իմ միակ խնդրանքը օրինական կարգավիճակին է վերաբերում, քանի դեռ գտնվում եմ ՌԴ տարածքում, որպեսզի կարողանամ ազատ տեղաշարժվել, քանի դեռ որոշվում է ինձ քաղապաստան տրամադրելու հարցը»,-հայտարարել է նա և ասել, որ Շերեմետևոյի պայմանների նկատմամբ պահանջներ չունի, տեսել է ավելի վատը:
ԱՄն-ի իշխանությունները շատ արագ են արձագանքել այս հայտարարությանը և ՌԴ-ից կրկին պահանջել արտահանձնել Սնոուդենին:
Սնոուդենի խնդրանքն անսպասելի էր, քանի որ ի սկզբանե խոսվում էր Էկվադոր տեղափոխվելու մտադրության մասին, իսկ երբ Վենեսուելան հայտարարեց, թե պատրաստ է ապաստան տրամադրել, թվում էր, թե հարցը վերջապես լուծում է ստանում, և ԱՄՆ-ի կողմից լրտեսության մեջ մեղադրվողը կարող է իրեն պաշտպանված զգալ Լատինական Ամերիկայում: Գուցե ԱՄՆ-ի իշխանության գործողությունները, ամեն կերպ Սնոուդենին ձեռք բերելու առումով, վերջինիս համար առավել զգուշավորության առիթ են հանդիսացել և նա որոշել է փորձել Ռուսաստանի տարբերակը: Երևում է, Սնոուդենը համաձայն է ընդունել ռուսական իշխանությունների պայմանը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայատատրել էր, թե Ռուսաստանը կարող է քաղաքական ապաստան տրամադրել նրան, եթե դադարեցնի իր բացահայտումներով հարված հասցնել Միացյալ Նահանգներին: Ըստ ՌԴ գործող համապատասխան օրենքի, Սնոուդենը դիմում պետք է ներկայացնի ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայություն: ԴՄԾ-ի ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին ասել է, թե այսօրվա դրությամբ Սնոուդենից նման դիմում չեն ստացել:
Ստեղծված իրավիճակից կարելի է ենթադրել, որ Սնոուդենը չի շտապում դիմում ներկայացնել: Նա, կարծես, անընդհատ հոտոտում է դաշտը, փորձում հասկանալ, թե որքանով է միջազգային հանրությունը հետաքրքրված իր բացահայտումներով: Մյուս կողմից տպավորություն է, թե Սնոուդենը փորձում է ամերիկյան իշխանությունների համբերությունը: Ճիշտ է, նախագահ Բարաք Օբաման ասել էր, թե չի պատրաստվում կործանիչներ բարձրացնել երկինք Սնոուդենի պատճառով, բայց և Պետդեպի ներկայացուցիչ Պսակին հայտարարեց, թե Սնոուդենին օգնող երկրները իրենց կենթարկեն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները վատացնելու ռիսկին: Էդվարդ Սնոուդենը, թվում է, թե ուզում է քայլել սուր շեղբի վրայով` քաջ իմանալով, որ այն կարող է դառը վերջաբան ունենալ իր համար, բայց և չի կարող առանց դրա: Նա ժամանակ է շահում, քանի որ իր այս պահի կարգավիճակը ամենաանվտանգն է իր համար, բայց և ոչ ցանկալին` դրա մեջ երկար գտնվելու համար:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ