Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բիրյուլևոյում տեղի ունեցած կոնֆլիկտի մեղքը Պուտինը բարդել է իշխանությունների վրա

Բիրյուլևոյում տեղի ունեցած  կոնֆլիկտի մեղքը Պուտինը բարդել է իշխանությունների վրա
23.10.2013 | 11:48

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել է Բիրյուլևոյի իրավիճակը` նշելով, որ տեղի բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիների ընթացքում, սակայն տեղական իշխանությունները ոչ մի կերպ չեն արձագանքել նրանց պահանջներին: «Անհամաձայնությունները միջազգային հարաբերություններում, որպես կանոն, ծագում են հենց այնտեղ, որտեղ և նրանց պետք է նախօրոք արգելափակել»,- ասել է Պուտինը, հանդես գալով ազգամիջյան հարաբերությունների խորհրդի նիստում: Նա ընդգծել է, որ, ցավոք, տեղի ղեկավարները հաճախ նախընտրում են նստարանային աշխատանքը, որից ընդանրապես օգուտ կամ չկա, կամ այն շատ քիչ է, հատկապես, եթե նման ղեկավարները շատ հաճախ հասանելի չեն:

Անդրադառնալով Բիրյուլևոյի միջադեպին, Պուտինը կրկին շեշտել է, որ այստեղ բնակիչների դժգոհությունը կուտակվել է տարիների ընթացքում: Բողոքներ են եղել ոստիկանության, տեղական խորհրդի և տարածաշրջանի ղեկավարության դեմ: «Ինչո՞ւ է պետք իշխանությունը, եթե նա չի ուզում իմանալ, թե ինչպիսի իրավիճակ է տիրում այն տարածքում, որտեղ նա աշխատում է և չի ընդունում այդ գործը այնպիսին, ինչպիսին որ կա: Չէ՞ որ իշխանությունը նրա համար է, որ լսի մարդկանց կարիքներն ու կարծիքները, արդարացի և շտապ լուծում տա դրանց, մինչդեռ վերջիններս ոչ միայն մարդկանց չեն լսում, այլև որևէ գործողություն չեն ձեռնարկում` հարթելու իրավիճակը»,-ասել է նախագահը:
Նա նշել է, որ արդեն իսկ ստորագրել է օրենք, որով լիազորություններ կսահմանվեն տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար, և պատասխանատվության կենթարկվեն նրանք, ովքեր ստեղծել են էթնիկ հակամարտությունը: Պուտինի խոսքով, տեղի ունեցող կոնֆլիկտների մեծ մասը իշխանության անտարբերության հետևանքն է, և այն պաշտոնյաները, որոնք չեն կարողացել կանխել նման հակամարտությունը, բայց ցանկության դեպքում կարող էին կանխարգելել այն, կհեռացվեն պաշտոններից:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ
Հ.Գ. Հետաքրքիր է, ՀՀ իշխանության գլուխն անցած պաշտոնյաները հետևո՞ւմ են, արդյոք, Պուտինի գործողություններին: «Անհարմարության» զգացումը և ամոթի շառագույնը չի՞ պատում նրանց ինքնագոհ դեմքերը: Հետաքրքիր է, մեր երկրի առաջնորդի մտքով երբևէ չի՞ անցնում, որ այստեղ` մեր երկրում, իշխանության դեմ ընդվզող ժողովրդի բողոքն ու զայրույթը նույնպես արդարացի է և դրան պետք է երբեմն ականջ դնել: Տեսնես, նա ինքն իրեն խոստովանե՞լ է, որ Հայաստանում տիրող այս իրավիճակի մեղավորները ՀՀ իշխանության պարագլուխներն են: Պուտինի օրինակով, անշուշտ, մեր նախագահը դեռ շատ բան ունի սովորելու:

Դիտվել է՝ 1233

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ