Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Не блефуй, Виктор»

«Не блефуй, Виктор»
23.10.2013 | 12:09

«Բլեֆի համար ժամանակ չկա»,- ասել է Լեհաստանի ատգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին Ուրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո: Խնդիրն է այն է, որ ԵՄ-ն Ուկրաինայից պահանջել է կատարել առաջադրված պայմանները մինչ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Դրանցից մեկը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի հարցի լուծումն է, ավելի կոնկրետ` նրան ազատություն շնորհելը:

«Եթե նրանցից կանաչ լույս լինի, այդ դեպքում կանաչ լույս կլինի և Ուկրաինայի համար Եվրոպայում», -ասել է Սիկորսկին, ով երեկ Լյուքսեմբուրգում կայացած ԵՄ արտգործնախարարների մակարդակով հանդիպման շրջանակներում նշել էր, որ առնվազն ԵՄ երեք երկիր դեմ կարող են լինել Ուկրաինայի կողմից համաձայնագրի ստորագրմանը` քանի դեռ լուծված չէ Տիմոշենկոյի հարցը: Ավելի վաղ հաղորդվել էր Վիկտոր Յանուկովիչի աշխատակազմի կողմից մշակվող օրենքի նախագծի մասին, որով Տիմոշենկոն հնարավորություն կունենա մեկնել Գերմանիա` բուժման նպատակով, սակայն նրա վրայից մեղադրանքը չի հանվի և բուժումից հետո նա կշարունակի կրել իր պատիժը ազատազրկման վայրում: Շվեդիայի արտգործնախարարն այս առնչությամբ նկատել էր, թե այն չի կարող հարցի լուծում համարվել առանց նախկին վարչապետին ներում շնորհելու: Այսօր «Բատկիվշչինա» կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ Տիմոշենկոն համաձայն է մասնակի ներմանը: Կուսակցության խորհրդարանական ֆրակցիայի ղեկավար Արսենի Յացենյուկը ասել է, թե ոչ մի օրենքի նախագիծ գոյություն չունի և օրինագծի մասին բոլոր խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը, քանի որ խորհրդարանում նման օրինագիծ գրացված չէ: Ասենք, որ ավելի վաղ խոսվում էր ԵՄ-ի առաջադրած պայմանի մասին, այն է` իրավունքների սահմանափակում, այդ թվում և ընտրական, և տուգանք 200 մլն դոլարի չափով: Տիմոշենկոյի հարցով զբաղվող ԵՄ դիտորդներ Քոքս-Կվասնևսկին հաղորդել են, որ դեռևս չկան պատրաստի առաջարկներ, իսկ 200 մլն տուգանքի մասին առաջարկը քննարկվողներից մեկն է: Մի բան պարզ է` Եվրոպական միությունը չի պատրաստվում զիջումների գնալ Տիմոշենկոյի հարցով. կամ` Յանուկովիչը ներում կշնորհի Յուլիային, կամ` կմոռանա Եվրոպայի մասին: Գոնե` առժամանակ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1420

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ