Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքա՞ն գումար է ծախսվում պաշտոնյաների վրա

Որքա՞ն գումար է ծախսվում պաշտոնյաների վրա
23.10.2013 | 13:18

Հունվարի 1-ից ո՞ւմ աշխատավարձն է բարձրանալու. անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանն այս հարցն ուղղեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին, ով ներկայացնում էր «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի նախագիծը: «Այս օրենքի գործողությունները սկսվում են հուլիսի 1-ից, մինչ այդ՝ հունվարի 1-ից բյուջեով տեղի է ունենալու ուժային կառույցի աշխատողների աշխատավարձի բարձրացում 10 տոկոսով»,-տեղեկացրեց Գաբրիելյանը:

«Կա՞ ուսումնասիրություն, թե որքան գումար է ծախսվում մեկ պաշտոնյայի վրա,-շարունակեց Մարուքյանը,-Որոշակի ուսումնասիրություն եմ իրականացրել պատգամավորների առնչությամբ, պարզվում է, նրանց վրա ավելի քիչ գումար է ծախսվում, քան գործադիր իշխանության տարբեր մարմիների, պաշտոնատար անձանց: Պատգամավորները, բնականաբար, չեն բողոքում: Մենք համաձայն ենք, որ մեզ վրա քիչ ծախսվի, բայց մյուս կողմից՝ այդ պաշտոնատար անձանց հարցը քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ: Օրինակ, նախարարությունների աշխատակազմի ղեկավարներ, տեղակալներ, վարչության պետեր…բոլորն ունեն ծառայողական մեքենաններ, վարորդներ, օգնականներ, քարտուղարուհիներ, չգիտեմ էլ ինչեր»: Հարցի ընթացքում վանաձորցի անկախ պատգամավորը շեշտեց, որ իր աշխատավարձը գրեթե ամբողջովին ծախսում է ճանապարհածախսի վրա: «Նման հետազոտություն չենք իրականացրել, տեղյակ չեմ: Վստահեցնում եմ, որ վարչության պետերը և այլք քարտուղարուհիներ, ծառայությողական ավտոմեքենաներ, որպես կանոն, չունեն»,-հստակեցրեց Վաչե Գաբրիելյանը:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1106

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ