Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ինչպես և սպասվում էր

Ինչպես և սպասվում էր
23.10.2013 | 13:34

Լեհաստանում մեկնարկած ծանրամարտի աշխարհի առաջնությունում հայ մարզիկներից առաջինը մրցահարթակ է ելել երևանցի Սմբատ Մարգարյանը: 56 կգ քաշային կարգը ներկայացրած մեր ծանրորդն երկամարտի բավական համեստ ցուցանիշով` 239 (107+132) կիլոգրամով հայտնվել է տասնմեկերորդ հորիզոնականում: Համեմատության համար. հաղթողը` Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության ներկայացուցիչ Չոլ Յուն Օմը, ցույց է տվել 289 (127+162) կիլոգրամ արդյունք: Նրանից երկու կիլոգրամ պակաս արդյունք է ցույց տվել չինացի Լոնգը, վեց կիլոգրամ պակաս` վիետնամցի Թաչը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ