Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ը հերքում է, բայց չի հիմնավորում

ԱՄՆ-ը հերքում է, բայց չի հիմնավորում
23.10.2013 | 14:45

ԱՄՆ Ազգային անվտագության գործակալության ղեկավարը հերքել է օրերս ֆրանսիական «Le Monde» -ում հրապարակված տեղեկությունն այն մասին, թե ամերիկյան հատուկ ծառայությունները լսել են ֆրանսիացիների 70 մլն-ից ավելի հեռախոսային խոսակցություներ: Ջեյմս Կլեպերը ասել է, թե այդ հրապարակումները պարունակում են սխալ և թյուրիմացության մեջ գցող ինֆորմացիա ամերիկյան հետախուզության` արտասահմանում գործունեության մասին: Կլեպերի խոսքով, ավելի քան 70 մլն հեռախոսային խոսակցությունների գրառումների վերաբերյալ պնդումը չի համապատասխանում իրականությանը: ԱԱԳ ղեկավարը, սակայն, չի պարզաբանել հետախուզական ծրագրի մանրամասները, բայց ասել է, թե ԱՄՆ-ը նույնպիսի հետախուզական տվյալներ է հավաքում, ինչպես այլ երկրները: Չի մեկնաբանվել նաև տեղեկությունը, թե ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հետևել է ֆրանսիական դիվանագետներին Վաշինգտոնում և ՄԱԿ-ի նյույորքյան շտաբ-բնակարանում: Հիշեցնենք, որ «Le Monde» -ի հրապարակումից հետո Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը նախարարություն էր հրավիրել Ֆրանսիայում ԱՄՆ դեսպանին և բացատրություն պահանջել: Երեկ Լոնդոնում տեղի ունեցած «Սիրիայի բարեկամներ» խմբի հանդիպման ժամանակ Լորան Ֆաբիուսը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիին և բացատրություն պահանջել հրապարակված տեղեկությունների վերաբերյալ: Պաշտոնական Ֆրանսիայի կարծիքով դաշնակիցների նկատմամբ նման հետախուզություն վարելը անթույլատրելի է: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտնել է Բարաք Օբամային `վերջինիս նախաձեռնությամբ երեկ տեղի ունեցած հեռախոսային խոսակցության ժամանակ: Հեռախոսազրույցից հետո Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Օբաման հստակ պարզաբանել է, որ ԱՄՆ-ը սկսել է հատուկ ծառայությունների կողմից օգտագործվող հետախուզական ինֆորմացիայի հավաքման մեթոդների վերանայում: Ասենք, որ «Le Monde»-ում հրապարակված տվյալները հիմնված էին ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի` լրագրողներին փոխանցած բացահայտումների վրա: Սնոուդենի հետ համագործակցած «The Guardian»-ի` արդեն նախկին աշխատակից, լրագրող Գլեն Գրինուոլդը օրերս հայտարարեց, թե շուտով նոր տեղեկություններ կհրապարակի ԱՄՆ հետախուզական ծառայությունների` այլ երկրներում ծավալած գործունեության վերաբերյալ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 695

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ