ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Քաղաքագետն առաջարկում է Լուկաշենկոյին ճանաչել ազգային հերոս, ով կփրկի Հայաստանը

Քաղաքագետն առաջարկում է Լուկաշենկոյին ճանաչել ազգային հերոս, ով կփրկի Հայաստանը
23.10.2013 | 16:30

«Գազի գնի հետ կապված պետք է հիասթափեցնեմ: Շուտով Ռուսաստանը պաշտոնապես կհայտարարի, որ գազի գինը բարձրացնելու է»,-«Տեսակետ» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն արեց քաղաքագետ Ստեփան ԳՐԻԳՈՐՅԱՆԸ` հավելելով, որ սա պաշտոնական դիրքորոշում է: Նրա խոսքով` Ռուսաստանը գազի գինը բարձրացնելու է ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չի սիրում մեզ, այլ` որովհետև դա նրա «որոշելիքն է»:

Ըստ բանախոսի` վերջին ժամանակները շատ են սրվել հայտնի կարծրատիպերը` հավերժ բարեկամ, հավերժ թշնամի: «ՄՄ-ը նպաստեց այս ամենին: Նորից բոլորը մեղավոր են` բացի մեզանից»,-հեգնոտ նկատեց նա, ում խոսքով, երբ Եվրոպայի հետ ակտիվ աշխատում էինք` այդ բացասականները հետ մղվեցին, իսկ երբ ՄՄ անդամագրելու որոշում կայացրեցինք` դրանք կրկին ջրի երես են դուրս գալիս:
«Մենք ունենք անկախ պետականություն: Մենք տեսնում ենք, որ կրկին ջրի երես են դուրս գալիս հին ու մոռացված կարծրատիպերը: Կա կանխատեսման խնդիր: Պարզ է, որ ՄՄ-ի հետ կապված առաջանում են հարցեր, տարբեր նյուանսներ: Ակնհայտ է, որ ՄՄ-ին անդամագրվելով` գոնե շանս կա իրավական պետություն դառնալու»,-համոզմունք հայտնեց քաղաքագետը:
Վերջինս առաջարկեց Լուկաշենկոյին ճանաչել ազգային հերոս, ով կփրկի Հայաստանը: «Լուկաշենկոն շատ հետաքրքիր հայտարարություն արեց, որ Հայաստանում շատ են խնդիրները: Մենք կուսակցություններ ունենք, որոնք այս մասին չեն ասում, սակայն Լուկաշենկոն բարձրաձայնում է Հայաստանի խնդիրների մասին: Եվ որքան էլ որ մենք չենք խոսում Հայաստանի խնդիրներից` ակնհայտ է, որ Հայաստանում, ներքաղաքական ֆոնի վրա շուկայական հարաբերություններ են զարգանում»,-ասաց նա:
Խոսելով նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովի մասին, քաղաքագետը զարմանք հայտնեց, թե ինչ է անելու այնտեղ Հայաստանը. «Ես դժվարանում եմ ասել, թե Հայաստանի իշխանություններին ինչ են առաջարկելու Վիլնյուսում ստորագրել: Պարզապես հասկանալի է, որ Հայաստանը Եվրոպայում անելիք չունի, բայց եվրոպացիները փորձում են ջանքեր գործադրել, որպեսզի համագործակցության եզրեր գտնեն»:
Ըստ Ստեփանյանի, Հայաստանը սպասողական կարգավիճակում է հայտնվել այսօր, բայց եվրոպական արձագանքը մատնանշում է մեծ հիասթափության մասին: «Մենք հրաժարվեցինք ակտիվ աշխատել ԵՄ-ի հետ, սակայն մեր ամբողջական փաթեթը տվեցինք մի պետության ձեռքը, ով կառաջնորդվի բացառապես իր շահերից ելնելով: Այդ փաթեթը տալով Ռուսաստանին` դարձել ենք ավելի խոցելի: Գտնում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ խորացնենք մեր հարաբերություններն անվտանգության առումով: Ես համարում եմ, որ կարելի է տարանջատել հարցերը: Մենք Ռուսաստանի հետ ապահովում ենք անվտանգության հարցերը: ԵՄ-ի հետ համագործակցությունը չի երաշխավորում անվտանգություն և կարելի էր համագործակցությունը շարունակել տնտեսական ոլորտում: Նույնիսկ կյանքը ցույց տվեց, որ հումանիտար ոլորտները պետք է զարգացնել, որոնք Ռուսաստանի շահերին չեն հակասում»,-ասաց նա` հավելելով, որ ճիշտ կլիներ նաև մերժել Ռուսաստանի ցանկությունները: «Ակնհայտ է, որ այն մարդիկ, ովքեր աջակցում էին Հայաստանին, այսօր այլևս ոչինչ չեն ասում: Հիմա այդ պաշտոնյաների լեզուն կարճ է իրենց գործընկերների մոտ, ովքեր այդ մարդկանց կոչ էին անում պաշտպանել Ադրբեջանի շահերը»,-դիտարկեց քաղաքագետը: Նրա մեկնաբանությամբ, Ռուսաստանը մտահոգված է, որ Ուկրաինան գնում է դեպի ԵՄ: «Ռուսաստանն ուզում էր կոտրել ընդհանուր մթնոլորտը: Վրաստանի վրա չկարողացավ ճնշում գործադրել, Մոլդովայի վրա նույնպես, սակայն Հայաստանի վրա կարողացավ»,-արձանագրեց բանախոսը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1116

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ