Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մերկելին էլ են գաղտնալսել

Մերկելին էլ են գաղտնալսել
24.10.2013 | 12:02

Պաշտոնական Գերմանիան ամերիկյան հատուկ ծառայություններին կասկածում է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը գաղտնալսելու մեջ: Այս մասին գրել է «Der Spiegel» պարբերականը: «Դաշնային կառավարությունը տեղեկություն է ստացել, որ կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսը, հավանական է, լսվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից»,-հայտարարել է Մերկելի մամուլի խոսնակ Շտեֆեն Զայբերտը: Անգելա Մերկելը զանգահարել է նախագահ Բարաք Օբամային և բացատրություն պահանջել հարցի առնչությամբ: Կանցլերը Օբամային ասել է, թե անընդունելի է համարում նման գաղտնալսումները, քանի որ դրանք լրջորեն վնասում են բարեկամների և դաշնակիցների միջև առկա վստահությունը և նման գործունեությունը պետք է անհապաղ դադարեցվի: Ըստ Սպիտակ տան հայտարարության, Բարաք Օբաման վստահեցրել է, թե ամերիկյան հատուկ ծառայությունները չեն լսում Մերկելի հեռախոսային խոսակցությունները: «ԱՄՆ-ը չի լսում և չի լսի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսային խոսակցությունները»,-ասել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեյ Քարնին: Վերջինս, սակայն, չի հստակեցրել, թե արդյո՞ք գաղտնալսվել է Անգելա Մերկելի հեռախոսը: Կանցլերի և Օբամայի հետ հեռախոսազրույցից հետո Գերմանիայի կառավարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է, թե մոտ ընկերների և գործընկերների միջև, ինչպիսին են Գերմանիան և ԱՄՆ-ի հարաբերությունները տասնյակ տարիներ, պետությունների ղեկավարների գործողությունների նկատմամբ ոչ մի հետախուզման մասին խոսք լինել չի կարող:

Հիշեցնենք, որ նախօրեին Ֆրանսիան բացատրություն էր պահանջել ԱՄՆ-ից ֆրանսիացիների` ավելի քան 70 մլն հեռախոսային գաղտնալսումների վերաբերյալ: Ֆրանսիական «Le Monde» -ը տեղեկացնում էր, թե ամերիկյան գործակալները ջարդել են արտասահմանյան ցանցերը և դրանց մեջ հատուկ ծրագրեր ներդրել: Թեև գերմանական իշխանությունները չեն բացահայտել իրենց ունեցած տեղեկությունների ստացման աղբյուրը, «Le Monde»-ը ակնարկում է, որ դրանք կապված էն ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումների հետ:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 596

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ