Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Սպարտակը» հաղթեց

«Սպարտակը» հաղթեց
10.12.2013 | 11:31

Ռուսաստանի առաջնության տասնիններորդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Դոնի Ռոստովում մրցեց տեղի «Ռոստովի» հետ ու հաղթանակ կորզեց նվազագույն հաշվով: «Սպարտակը», որի ակտիվում է երեսունինը միավոր, ընդհուպ մոտեցավ աղյուսակը գլխավորող «Զենիթին» ու «Լոկոմոտիվին», որոնք ունեն քառասունական միավոր: Խաղին մասնակցած Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ցավոք, վնասվածք է ստացել ու փոխարինվել:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 608

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ