Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կքննարկվեն բնապահպանական խնդիրներ

Կքննարկվեն բնապահպանական խնդիրներ
10.12.2013 | 14:16

Դեկտեմբերի 11-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի կունենա Էկոլոգիական հասարակական դաշինքի խորհրդակցությունը: Օրակարգում` բարձր ռիսկեր պարունակող կառավարական որոշումների նախագծեր։ Անդրադարձ կլինի ճանապարհաշինություն, որի արդյունքում կոչնչացվի Արտաշատի և հարակից գյուղերի մրգատու ծառերի 81%-ը: Ծրագիրը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի կողմից: Ինչպես պարզվում է, ծրագիրը մասամբ քննարկվել է հասարակության կողմից, սակայն հասարակությունը տեղյակ չէ ծրագրի այն հատվածից, որը վերաբերում է այգիների ոչնչացմանը:

Կքննարկվի Սևանա լճից ջրի բացթողման մեծացման վերաբերյալ օրիանգիծը՝ 170 միլիոն խմ-ի փոխարեն 240 միլիոն խմ: Որոշման հիմքում Սև ջուր գետի վիճակի բարելավումն է, որն Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների անգրագետ կառավարման արդյունքում ջրազրկվել է: Ինչպես հայտնի է, ՀՀ բնապահպանության նախարարությունն Արարատյան դաշտավայրի ջրային ռեսուրսների օգտագործման համար տալիս էր թույլտվություններ, որոնց կուտակային ծավալը գերազանցում էր ռեսուրսների հնարավորությունները 1,5 անգամ: Իսկ հիմա ՀՀ կառավարությունը գումար է տրամադրում այդ նույն նախարարությանը հորերի լուծարման համար և միևնույն ժամանակ ցանկանում է մեծացնել ջրի բացթողումները Սևանիա լճից:

Պատրաստվում է Սևանա լճում իշխանի բազմացման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «ԷկոԼուրը» նշում է, որ «Էմի Ֆրութ» ՍՊ ընկերությունն ավարտել է պիլոտային նախագիծը և ՀՀ կառավարությանն է ներկայացնում է իր հաշվետվությունները: Արհեստական կերով կերակրված իշխանի քանակը մտադիր են հասցնել մինչև 50000 տոննայի: Արհեստական կերի քանակը տարեկան նույնպես 50000 տոննա է: Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովը կողմ է այս խնդրին, ասում են` կվերահսկեն, որպեսզի կերը չաղտոտի լիճը, կտան խորհուրդներ` երբ և ինչպես այն լցնել, կհետևեն քանակին և այլն:

Հանձնաժողովը հատուկ ուշադրություն է դարձնում այն 23 միլիարդ դրամին, որը ընկերությունը մտադիր է տրամադրել Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամին: Ինչ կմնա Սևանա լճից, մինչ տնտեսվարող սուբյեկտները կտրամադրեն այդ գումարը, և ով է այն տնօրինելու, անհասկանալի է: Բայց հանձնաժողովը գոհ է, ասում են, որ մինչ օրս ոչ ոք այդպիսի գումար մուտք չի տրամադրել:

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ