Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ընտրական ցիկլը սկսվում է Թուրքիայում

Ընտրական ցիկլը սկսվում է Թուրքիայում
21.01.2014 | 01:46

2014-ը Թուրքիայի համար ընտրական տարի է, մարտին ՏԻՄ ընտրություններ են, օգոստոսին առաջին անգամ Թուրքիայի պատմության մեջ նախագահական ընտրություններում ժողովուրդն է ընտրելու նախագահին, ոչ թե խորհրդարանը: 2015-ին խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու: Բոլոր այս ընտրությունների համապատկերում է տեղավորվում «Մեծ կաշառք» գործողությունը, որի հետևանքով վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հարկադրված եղավ փոխել կառավարության տաս անդամների:
Ներիշխանական երկպառակության արդյունքում շատերն են կառավարող
«Արդարություն և զարգացում» կուսակցությունը տեսնում առանց Էրդողանի: Հայտնի գործարար Գյուլենը հենց այդ նպատակն ունի: Սակայն առայժմ Էրդողանի այլընտրանք չկա:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ