Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մարդիկ կանգնեցին եկեղեցու և վեհափառի կողքին՝ պաշտպանելու եկեղեցին ահաբեկչական և աղանդավորական ոտնձգություններից»

«Մարդիկ կանգնեցին եկեղեցու և վեհափառի կողքին՝ պաշտպանելու եկեղեցին ահաբեկչական և աղանդավորական ոտնձգություններից»
20.07.2018 | 10:18

Կաթողիկոսի և առաքելական եկեղեցու դեմ իրականացվող վերջին ընդվզումներն ուղղված են ոչ միայն Ամենայն հայոց կաթողիկոսի, այլև առաքելական եկեղեցու դեմ։ Սա փորձ է սասանելու առաքելական եկեղեցու հիմքերը:


«Դիալոգ» ՀԿ-ի նախագահ ԱԼՄԱՍՏ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ, պատասխանելով մեր այն հարցադրմանը՝ արդյո՞ք կաթողիկոսի և եկեղեցու դեմ տեղի ունեցողը կեղծ օրակարգ չէ, մանավանդ որ պահանջներ ներկայացնողներն ընդամենը մի քանի տասնյակ մարդիկ են, պատասխանեց. «Շատ մեղմ է ասված կեղծ օրակարգ, դա անհնարին օրակարգ է: Անհասկանալի է, ինչպես կարող է եկեղեցու հետ կապ ունեցող որևէ անձնավորություն, որը տեղյակ է քրիստոնեական վարդապետությունից և եկեղեցական իրավունքից, պահանջել կաթողիկոսի հրաժարական: Մենք տեսանք իրականում, որ մոտ 10-15 հոգի է ձեռնարկում գործողություններ, այն էլ այդ գործողությունները ավելի շատ ահաբեկչական բնույթ են կրում, քան պահանջատիրական, որովհետև ակնհայտորեն շեշտը դրվում է աղմուկ բարձրացնելու, անօրինական գործողություններ կատարելու, սեփական անձի կարողությունը կամ իշխանությունը այլոց թելադրելու, ֆիզիկական բռնություն գործադրելու վրա: Դրա վառ ապացույցն այն էր, որ ցույցը խաղաղ էին համարում այնքան ժամանակ, քանի դեռ վեհափառը ֆիզիկապես իրենց հասանելի չէր, բայց հենց հասանելի դարձավ, օրինակ, ինչպես Գնդեվանքում, անմիջապես փորձ արվեց ֆիզիկական ուժ գործադրելու, սպառնալու և անձին վնասելու, ինչը, իհարկե, խիստ դատապարտելի եղավ ինչպես հավատացյալների, այնպես էլ լայն հանրության կողմից»,- ասաց ՀԿ նախագահը:


Ալմաստ Մուրադյանը կարծում է, որ իրավապահների գործողությունները համարժեք չեն. «Չգիտեմ՝ ինչն էր պատճառը, երևի ոստիկանությունն էլ դեռ զարմացած վիճակում էր, բայց պետք է հստակ իր համար պատկերացնի, որ Մայր Աթոռի տարածքը ինչքան հանրային այցելությունների համար է, նույնքան և պահպանվող է իրավապահ մարմինների կողմից: Եվրոպական երկրներում կրկնակի հսկողություն է սահմանվում հանրային այցելության և մարդաշատ վայրերի նկատմամբ: Արդեն մեկ ամիս է՝ խոսվում է նրա մասին, որ ցուցարարների պահվածքը ոչ ադեկվատ է, և կոչերը՝ բավականին ագրեսիվ, իսկ եթե հանկարծ որոշեին որևէ ահաբեկչական գործողություն իրականացնել Մայր Աթոռի տարածքում, որտեղ այցելուները բազմաթիվ օտարերկրացիներ են, պաշտոնատար անձինք, ընտանիքներ երեխաներով, արդյոք ոստիկանությունը այդ պահին այնքան զգոն վիճակու՞մ էր գտնվում, որ կարողանար պաշտպանել այդ մարդկանց: Մայր Աթոռի տարածքը այն վայրն է, որտեղ ծնողները ուղղակի թողնում են երեխաներին զբոսնելու՝ համոզված լինելով նրանց ապահովության մեջ, իսկ արդյոք այդ ապահովությունը կա՞ր այն օրերին, երբ ցուցարարները ներխուժել էին տարածք»:


Ի՞նչ պետք է անի հավատացյալ հայ ժողովուրդը այս պայմաններում։ Մեր հարցին Ալմաստ Մուրադյանը պատասխանեց. «Հավատացյալ ժողովուրդը բավականին ադեկվատ գնահատական է տալիս այս օրերին, և ոչ միայն հավատացյալները, այլև աթեիստներն ու անհավատները հասկանում են, որ սա ուղղակիորեն հարված է Հայ առաքելական եկեղեցու անսասանությանը և առաքելության իրականացմանը: Այս պայմաններում անգամ Վեհափառից դժգոհություն ունեցող մարդիկ բավականին սթափ գնահատեցին իրավիճակը, համախմբվեցին և կանգնեցին եկեղեցու և Վեհափառի կողքին՝ պաշտպանելու Եկեղեցին ահաբեկչական և աղանդավորական ոտնձգություններից»:


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 14916

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ