Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պարսից հողն է՞լ է հրեական

Պարսից հողն է՞լ է հրեական
24.07.2018 | 11:17

Բնական է, որ Պուտին-Թրամփ հանդիպումից առաջ ռուսաստանյան լրատվամիջոցները հեղեղված էին մեկնաբանություններով, վերլուծություններով, կանխատեսումներով: Նախապես շեշտադրվում էր, որ ԱՄՆ-ի նախագահի համար գոյություն ունեն միայն երկու պետությունների շահեր՝ Ամերիկայի և Իսրայելի: Պեղվում էին բազմաթիվ փաստեր և իրողություններ, թե որտեղից է ակունք առնում Թրամփի հրեասիրությունը: Մասնավորապես հավաստվում էր, որ նրա ցեղը մոր կողմից չորրորդ սերնդից աշքենազի է (հրեա ժողովրդի ենթաէթնիկ խումբ):


Միաժամանակ նշվում էր, որ Պուտինն էլ, իր նախագահական կարիերայի սկզբում ջախջախելով իրեն բացահայտորեն հակազդող հրեական օլիգարխիային, այնուհետև շատ հանդուրժողական է հրեաների նկատմամբ, եթե չասենք` նույնպես հրեամետ է: Եվ եթե Թրամփը սուբյեկտիվ է Իսրայելի հարցում և բավականին հաճախ հանդես է գալիս նույնիսկ շատ ավելի Իսրայելի, քան ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից, ապա Վլադիմիր Պուտինը, նկատի ունենալով հրեաների քաղաքական ու տնտեսական մեծ կշիռը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում և առհասարակ աշխարհում, փորձում է երկրի ներքաղաքական կյանքում հավասարակշռություն ստեղծել լիբերալ (հրեական), նացիոնալիստական, կոմունիստական և այլ կենտրոնների միջև և չբարդացնել ու անկայուն դարձնել երկրի իրավիճակը: Արձանագրվում է, կոնկրետ օրինակներով, որ հրեաները ակտիվ միջնորդական դեր են խաղում երկու երկրների ղեկավարների փոխհարաբերություններում: Հետբանակցային մամլո ասուլիսում երկու լիդերներն էլ «մտահոգություն» հայտնեցին Իսրայելի անվտանգության խնդրի կապակցությամբ:
Հայտնի է նաև ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիվ ու անզիջում տրամադրվածությունը Իրանի հանդեպ: Իրանը Հայաստանի մերձավոր լավ հարևանն է, և հազիվ թե մենք կարող ենք անտարբեր լինել այդ իրողության հանդեպ (չմոռանանք թեկուզ և այն կոնսպիրոլոգիական՝ գաղտնէաբանական տեսությունը, ըստ որի` եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը կամ երկուսը միասին ատոմային զենք կիրառեն Իրանի դեմ, ապա Հայաստանն ու Վրաստանը կվերանան աշխարհի երեսից բազմամիլիոնանոց գաղթարշավի բերումով: Հուսանք, որ դա կոնսպիրոլոգիա էլ կմնա):


Հիրավի խոր են ու իրարամերժ այս երկու պետությունների հակասություններն ու իրար ներկայացվող պահանջները: Լայն առումով Իրանը Իսրայելին համարում է արհեստականորեն մերձավորարևելյան աշխարհաշրջանը խցկված մի ուժ, որը միայն չարիք է բերում իսլամական քաղաքակրթությանը: Իսրայելն էլ չի հանդուրժում այն համակողմանի աջակցությունն ու հովանավորությունը, որ Իրանը ցույց է տալիս հակաիսրայելական ուժերին, այդ թվում` զինված, մասնավորապես՝ Սիրիայում և այլն: Փոխադարձ մեղադրանքները իրոք շատ են, ու սա առանձին մեծ թեմա է:


Սակայն Իսրայելի գործող վարչապետ Բենիամին Նեթանյահուի մի հարցազրույց, որից նորերս հատվածներ էին բերված ռուսական մամուլում, վկայում է, որ հրեաների պահանջները պայմանավորված չեն միայն ներկայով, այլ, այսպես ասած, «պատմական» խոր արմատներ ունեն: Եվ այս խիստ յուրահատուկ պարագայի վրա արժե հատուկ ուշադրություն դարձնել:
1992 թվականին հրապարակվեց «Մեծ Իսրայելի» ստեղծման պլանը, որով նախատեսվում էր բալկանացնել Մերձավոր Արևելքը այն քաոսի վերածելու, տարածքները գաղութացնելու միջոցով, և իրականություն դարձնել Նեղոսից մինչև Եփրատ հրեական հզոր պետություն կառուցելու ազգային գաղափարը: Ծրագրված էր առաջին քայլից հետո գրավել Իրանը: Ահա թե ինչ է ասում Նեթանյահուն իր վերոնշյալ հարցազրույցում. «Պարսից հողը ի վերուստ մեր ժառանգության մի մասն է, և մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը համագործակցել մեզ հետ, որպեսզի ապահովվի նրա վերադարձը որպես անկախ հրեական պետություն»: Ոչ ավելի, ոչ պակաս: Այնուհետև հնչում է անթաքույց սպառնալիքը. «Իսրայելը պատրաստ է ռազմական ուժ կիրառելու, եթե անհրաժեշտություն լինի, ներկայիս Իրանի ողջ 1 մլն 648 հազար քառ. կմ տարածքը կրկին գրավելու համար, որը պատմականորեն մտցված է եղել ավետյաց երկրի մեջ, հրեա ժողովրդին տալով բիբլիական մանդատ»:


Վարչապետը նույնիսկ չի խուսափում կոնկրետացումներից. «Այսպես կոչված Թեհրան, Մաշհադ, Սպահան և տասնյակ այլ իսլամական քաղաքներ հիմնադրվել են այն վայրերում, որոնք մի ժամանակ եղել են հինավուրց հրեական թագավորություններ, էլ չենք ասում այն մասին, թե մեր ամենասուրբ վայրերից քանի՜-քանիսն են ներկայումս գտնվում Իրանում»: Նեթանյահուն, շարունակելով պատմական էքսկուրսները, նույնքան աներկբա է իր վերջնագրային հետևության մեջ. «Իրանն այն տունն է, որտեղ առավելագույնս կենտրոնացված են հրեական հնամյա սրբավայրերը: Մենք պահանջում ենք, որ հրեա ժողովրդին թույլ տրվի վերադառնալ ու կառավարել մեր պատմական հայրենիքը»:
Եվս մի հատկանշական պահ. մեծերի հետ մեկտեղ ուրիշ ինչ երկրներ են պատրաստվում օգտագործելու հրեաները այդ ծրագրերի իրագործման շրջանակում: Բերված օրինակների մեջ առանձնացնենք սոսկ մեկը. ԱՄՆ-ի նախագահ ընտրվելուց հետո հրեասեր Դոնալդ Թրամփը 2016 թվականի դեկտեմբերի 14-ին իր «Թրամփ-Թաուերում» Ադրբեջանի դեսպանության հետ մեկտեղ կազմակերպեց հրեական տոնի՝ Հանուկայի առաջին տոնակատարությունը:
Ինչն է ապշեցնում. հազարամյակներ հետո վերստեղծելով Իսրայելը, հրեաները պատմական կարճ ժամանակահատվածում այդ «մի թիզ» հողի վրա կարողացան կառուցել աշխարհի հզորագույն ու ազդեցիկ պետություններից մեկը՝ միջուկային զենքով, և ձգտելով իրականացնել իրենց աշխարհանվաճ նկրտումները, հավակնում են արդեն հազարամյակներ առաջ կորցրած իրենց «պատմական» տարածքներին, եթե, իհարկե, դրանք իրոք իրենցն են եղել: Պատկերացրեք` հարևաններից սկսեն հազարամյա «օկուպացված» տարածքներ պահանջել հույները, չինացիները... Բայց ահա հրեաները դա չեն բացառում:


Իրանի հանդեպ ամերիկա-իսրայելական ագրեսիայի հավանականության կապակցությամբ ռուսական լրատվամիջոցներում քննության է առնվում նաև այն հարցը, թե, լավ, Թրամփի հետ կապված ամեն ինչ պարզ է, իսկ ի՞նչ դիրք կգրավի Ռուսաստանը՝ իր «բարդ ու անկախատեսելի սիրիական դաշնակցին» առնչվող: Պարզվում է, որ այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ:


Բանն այն է, որ հրեաները իրոք բավականին ազդեցիկ ուժ են նաև ռուսաց երկրում: Եթե հավատանք ռուս նացիոնալիստներին, այս երկրի իշխանական կառույցները (և ոչ միայն) ներծծված են հրեական կրոնական շարժման ուղղություններից մեկի՝ Հաբադի ներկայացուցիչներով: Համենայն դեպս այս պարագան չի ժխտում Ռուսաստանի գլխավոր ռաբբի Բերլ Լազարը, հայտարարելով. «Ռուսաստանը քիչ հեղափոխություններ չի տեսել: Սակայն ամենախոր և արդյունավետը այն հեղափոխությունն է, որ իրականացրել են Հաբադի կողմնակիցները»:
Հայաստանում հաճախ են անիմաստ «ընդհանրություններ» փնտրում հայերի ու հրեաների միջև: Մինչդեռ շատ ավելի արդարացված կլիներ ուշադրություն դարձնել «տարբերությունների» վրա: Միգուցե ուսումնասիրենք, օրինակ, մեծ տերություններին իրենց օգտին օգտագործելու հրեաների եզակի ունակությունը: Չկարծեք, թե նրանք ոչ մի դժգոհություն չեն հասցեագրում Ամերիկային: Այն էլ ինչքան...

Ռուբեն ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Մոսկվա

Դիտվել է՝ 6339

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ