Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որտե՞ղ Պուտինը կնշի 70-ամյակը, իհարկե` Կրեմլում

Որտե՞ղ Պուտինը կնշի 70-ամյակը, իհարկե` Կրեմլում
09.10.2018 | 07:50

Վլադիմիր Պուտինը (Սանկտ Պետերբուրգ, 1952) ղեկավար է, ում ռուսաստանցիները զանգվածաբար ձայն են տալիս (թեպետ այս տարվա մարտի ընտրություններին մի քանի դիտորդներ հաղորդում էին քվեարկության ժամանակ խախտումների մասին, ընտրություններում նա 76% տոկոս ձայն ստացավ), բռնապետ է որոշ միջազգային քաղաքական ակտիվիստների գնահատականով (և այնպիսի ազդեցիկ ռուսաստանցիների, ինչպես շախմատիստ Գարրի Կասպարովը) նաև մեմերի անսպառ աղբյուր է ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդկանց համար, որ մոռանում են նրա քաղաքական սիմվոլիկան, պարզապես հետևում են մի մարդու, որ պաշտում է ամեն ինչի առատությունը` գրում է Գիլյերմո Ալոնսոն El Pais-ում: Նրա հասակը 170 սանտիմետր է, նա մեծացել է թշնամական միջավայրում ու մանկությունից վարժվել է վերապրելու, որ նրան կշիռ է տվել ու պրոյեկտել սեփական չափազանցված կերպարը: Նրա հաջողված հաղորդակցական ռազմավարության մաս է իրեն գերմարդ ներկայացնելը, որ վիթխարի ֆիզիկական ուժի է տիրապետում ու փայլուն մարտավարական ինտելեկտի: Այս կիրակի Պուտինը բոլորեց 66 տարին (թեպետ արտաքուստ դա չի երևում և որոշ արտասահմանյան ԶԼՄ-ներ վստահեցնում են, որ դա բոտոկսի արդյունք է) և նա ծննդյան օրը, ինչպես միշտ, թափով նշեց: Հյուրերից էր Իտալիայի նախկին վարչապետ ու պարզապես ընկեր Սիլվիո Բեռլուսկոնին, որ երկար տարիներ սերտ հարաբերություններ ունի Պուտինի հետ: Սոչի մեկնելու համար իտալացին նույնիսկ բաց թողեց իր կուսակցության հանրահավաքը: Պուտինի ծննդյան օրվա միֆերը (ու սկանդալները) ակսվեցին 2010-ից: Վաճառքի հանվեց էրոտիկ օրացույց ժուռնալիստիկայի ֆակուլտետի 12 ուսանողուհիների լուսանկարներով: Ռուսաստանում իրադարձությունը ուրախությամբ ընդունեցին, աշխարհում` վրդովմունքով: Պուտինը, իր մամլո քարտուղարի խոսքով` անտարբեր:


2011-ին տարածվեց տեսաֆիլմ` ներքնազգեստով մի խումբ աղջիկներ տորթ էին թխում, մի ուրիշ խումբ անցորդներին բաժանում էր Պուտինի սիրած ուտեստները: Ռուսաստանում գիրք հրապարակվեց Պուտինի ու Մեդվեդևի մանկության մասին: 2012-ին` 60-ամյակը, երբ Պուտինը վերադարձավ Կրեմլ, հաստատեց, որ նախագահի անձի պաշտամունքը Ռուսաստանում արդեն նորմա է դարձել: Մոսկվայի կենտրոնում նրա պատվին բանաստեղծություններ էին կարդում, կամուրջներից նրա պատկերներն էին կախում, իսկ Չելյաբինսկում վիթխարի բացիկ էին պատրաստել, որ քաղաքացիները նախագահին կարողանան անձամբ շնորհավորել: 2014-ին Պուտինը 62-ամյակը տոնեց սիբիրյան անտառներում, 2015-ին Սոչիում հոկեյ էր խաղումլ 2015-ին նրա ընկեր Բեռլուսկոնին աշխարհին աննախադեպ մեմ նվիրեց` Պուտինին մատուցելով վերմակի երես, որի վրա երկուսով ամբողջ հասակով միմյանց ձեռք էին սեղմում:.
El Pais


Հ.Գ. Հետաքրքիր է` ինչպե՞ս ու որտե՞ղ Պուտինը կնշի իր պայծառ 70-ամյակը 2022-ին: Աշխարհին դա ավելի շատ է հետաքրքրում, քան կլինի՞ նա նախագահ, թե՞ ոչ: Բոլորն էլ համոզված են` կլինի: Թեպետ սոցիոլոգիական վերջին հարցումներով ՌԴ նախագահի վարկանիշը հասել է պատմական նվազագույնին` 45 տոկոս, բայց դա ժամանակավոր է: Հիմնականում կենսաթոշակային բարեփոխումների հետևանք, որով նա ռուսաստանցիներին պարտադրեց մի քանի տարի ավելի աշխատել` կենսաթոշակ ստանալու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3452

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ