Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանում խաղաղության խոսք ունի ասելու Ալիևը

Հայաստանում խաղաղության խոսք ունի ասելու Ալիևը
19.03.2019 | 21:41

Այսօր Նիկոլ Փաշինյանը ավելի քան չորս ժամ ասուլիս տվեց։ Բազմաթիվ խնդիրներով լեցուն այս երկրում վարչապետն այդքան ազատ ժամանա՞կ ունի։ Սա այն դեպքում, երբ ամեն վայրկյան ցանկացած հարցի մասին գրում է իր ֆեյսբուքյան էջում, լայվ մտնում ու շատ հաճախ տարբեր միջոցառումների ժամանակ պատասխանում լրագրողների հարցերին։

Ամբողջ խնդիրն էլ այն է, որ տևողությունը բնավ պայմանավորված չէր ասելիքի չափով։ Ոչ մի նորություն չկար նրա ասուլիսում, բացի զարմանալի որոշ դրվագներից։ Վարչապետը կարծում է, որ ոչ մի ոլորտի աշխատանք չեն տապալել։ Տապալելու_չտապալելու մասին ճիշտ կլինի խոսել, երբ որևէ աշխատանք է կատարվում։ Իսկ ի՞նչ է անում իշխանությունը...

Ներքաղաքական գնահատականներին դեռ կանդրադառնանք, բայց ասուլիսի կարևոր հատվածը առնչվում էր ղարաբաղյան հիմնախնդրին։ Եվ մեր բանաստեղծ վարչապետը հավանաբար վերջին բանաստեղծության տպավորության տակ ասում է. «Ես պետք է մասնակցություն ունենամ Ադրբեջանի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում, Ալիևն էլ՝ ՀՀ-ի հանրությանը խաղաղության նախապատրաստելու գործում: Հետաքրքիր է՝ Ադրբեջանի նախագահը ՀՀ-ին եւ Արցախի հանրությանն ասելիք ունի՞։ Ես օրինակ, շատ բան ունեմ ասելու եւ շատ գոհ կլինեի, եթե հնարավորություն լիներ: Բայց հիմա միակողմանի չեմ ուզում ասել ասելիքս: Կառուցողական մթնոլորտն է կարեւոր: Սա չի նշանակում, թե բովանդակային ընդհանրություններ ունենք Ալիեւի հետ, բայց երկխոսում ենք, եւ դա շատ կարեւոր է»:


Ի՞նչ է ասում Փաշինյանը, որ Ադրբեջանի նախագահը մեզ խաղաղասիրության վերաբերյալ ասելի՞ք պիտի ունենա, ո՞վ, կիրթ Ալի՞ևը, ի՞նչ ասի, որ իրենց հետ խաղաղ ապրենք։ Փաշինյանին թվում է, որ իր խաղաղասիրության քարոզը Հայաստանում տեղ հասավ, հիմա հերթը Ալիևի՞նն է։
Ի վերջո, երբ է երկրի ղեկավարը սթափ գիտակցելու, որ իր առջև կանգնած կիրթն իրականում ուզում է օր առաջ Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ կուլ տալ, որ նրա համար խաղաղության քարոզն ինքնասպանության պես բան է։
Չլինի Փաշինյանը դեռ մտածում է, որ աշխարհը պետք է «ադապտացվի», որ Հայաստանում իշխանության է եկել ինքը, «գյուղագրությունը» իշխանության հանձնարարականի վերածած Նիկոլ Փաշինյանը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4800

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ