ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ

Նիկոլա Ազնավուրը կոչ արեց գալ Հայաստան ու երկիրը դարձնել ավելի բարգավաճ
24.04.2019 | 19:10

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին մեծ ողբերգության զոհերի հիշատակը հարգելու նպատակով ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում էր Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այստեղ է իր ողջ ընտանիքի անունից: «Ես կոչ եմ անում բոլորին գալ և լինել այստեղ ոչ միայն Ցեղասպանության օրը: Կոչ եմ անում Հայաստանում սկիզբ դնել նոր նախագծերի, օգնել՝ դարձնելու երկիրն ավելի բարգավաճ»,- ասաց Նիկոլ Ազնավուրը: Հարցին, թե ինչ զգաց անմար կրակին մոտենալիս՝ շանսոնյեի որդին նշեց. «Զգացի այն, ինչ զգացել եմ հորս կողքին լինելով: Ես զգացի, որ այսօր նա մեզ հետ է՝ ճիշտ այնպես, ինչպես մյուս բոլոր այն մարդիկ, ովքեր եկել են հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Կարծում եմ՝ նրա ցանկությունը կլիներ, որ այսօր ես իմ ողջ ընտանիքի անունից լինեմ այստեղ»:

Դիտվել է՝ 347

Մեկնաբանություններ