«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ Թել Ավիվում և Երուսաղեմում

Բողոքի ակցիաներ և ոգեկոչման արարողություններ Թել Ավիվում և Երուսաղեմում
24.04.2019 | 23:36

Իսրայելի երկու խոշորագույն քաղաքներում այսօր տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ և բողոքի ակցիաներ:
200 հայեր այսօր բողոքի ցույց են անցկացնում Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան դիմաց: Ցուցարարները պարզել են բազմաթիվ պաստառներ անգլերեն ու եբրայերեն․ «Թուրքիան մեղավոր է Հայոց ցեղասպանություն իրականացնելու մեջ», «Երբեք չենք ների թուրք մսագործներին», «Հայերը արդարություն են պահանջում», «Հրեա ժողովուրդը հայերի հետ է: Որտե՞ղ է կառավարությունը»: Հայ խաղաղ ցուցարարները նախ հավաքվել էին Թել Ավիվի օպերային թատրոնի շենքի հարևանությամբ, որտեղից ոստիկանության ուղեկցությամբ, հայկական դրոշներով երթով անցան տարբեր երկրների դեսպանատների մոտով, հասան Թուրքիայի դեսպանատուն, որի աշխատակիցներից մեկը պատուհանից տեսագրում է խաղաղ ցույցը: Երթն ու ցույցն արտոնված է: Ցույցի ավարտին Յաֆֆոյի Սուրբ Նիկողայոս վանքում մատուցվել է պատարագ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Հիշատակի միջոցառումները սկսվել էին երեկ երեկոյան Երուսաղեմում: Տեղի է ունեցել ջահերով երթ Սրբոց Հակոբեանց մայրավանքից դեպի գերմանական թաղամաոում գտնվող Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Այսօր առավոտյան Սրբոց Հակոբեանց մայրավանքում պատարագ է մատուցվել, այնուհետև տեղի է ունեցել բողոքի ցույց: Երեկոյան Ժառանգավորաց վարժարանի սրահում տեղի է ունենալու հուշ երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 333

Մեկնաբանություններ