Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժոզեֆ Դոլ. Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են

Ժոզեֆ Դոլ. Ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են
24.04.2019 | 23:43

ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության օրվա կապակցությամբ. «Այսօր, երբ մենք հիշում ենք 1915-ի Հայոց ցեղասպանությունը, ես կանգնած եմ հայ ժողովրդի կողքին և իմ մտքերն ու աղոթքները իրենց հետ են։
Հիշելը պարտադիր է ոչ միայն հարգանքի տուրք մատուցելու համար բոլոր նրանց, ովքեր կորցրին իրենց կյանքը, ընտանիքներն ու տները, այլեւ անցյալի սխալները չկրկնելու համար։ Սա է պատճառը, որ դեռեւս 2015-ի մարտին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, Եվրպական Ժողովրդական կուսակցությունը «Հայոց ցեղասպանությունը եւ եվրոպական արժեքները» բանաձեւ ընդունեց»։

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ