Իսրայելի խորհրդարանի պատգամավոր, Yesh Atid կուսակցության նախագահ Յաիր Լապիդը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թվիթերի իր էջում նա գրել է. «Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը և դադարեցնի տեղի տալ թուրքական ճնշումներին: Մենք ունենք պատմական ու բարոյական պատասխանատվություն՝ հիշելու ցեղասպանությունը և ասելու «այլևս երբեք»:
Լապիդը մտադիր է կրկին առաջադրել Հայոց ցեղասպանության մասին իր բանաձևը և հուսով է, որ խորհրդարանական կոալիցիան հավանություն կտա դրան:
«Meretz կուսակցության անդամ, Կնեսետի պատգամավոր Մոսի Ռազը ևս գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում. «Այսօր մենք նշում ենք հայ ժողովրդի հոլոքոստը: Ժամանակն է, որ Իսրայելը պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը»: