Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում

Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության տարելիցին Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել «Թվիթեր»-ում
24.04.2019 | 23:58

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին «Թվիթեր»-ի իր էջում Արարատ լեռան լուսանկարն է հրապարակել: Դեսպանի՝ Արարատի ֆոնին արված լուսանկարում դեսպանության ծաղկեպսակն է Ծիծեռնակաբերդի բարձունքում, կից գրառում՝ «24 ապրիլի», «հիշատակում», «Հայոց ցեղասպանություն», «Արարատ լեռ» հաշթեգերով: Միաժամանակ նա իր թվիթերի պատին է թողել ավելի վաղ արված մի լուսանկար, որտեղ գլուխ է խոնարհում Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Դիտվել է՝ 320

Մեկնաբանություններ