Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ, թեև աշխարհն անհանգիստ է

Հայաստանը ոչնչի պատրաստ չէ,  թեև աշխարհն անհանգիստ է
12.07.2019 | 01:30

(Նախորդ մասը)

Մայիսի 31-ին՝ մուսուլմանների սրբազան ամիս Ռամադանի վերջին ուրբաթ օրը, Իրանի ավելի քան 1000 քաղաքում, Ալ Կոդս օրվա (Երուսաղեմի օրվա) կապակցությամբ, ի պաշտպանություն Երուսաղեմի, տեղի ունեցան այլ բնույթի միջոցառումներ։ Իրանական ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ դրանց մասնակցում էին միլիոնավոր իրանցիներ։ Տարեցտարի կազմակերպվող այդ միջոցառումներով աշխարհի մուսուլմանները ցույց են տալիս իրենց միասնությունն ու համերաշխությունը և հիշեցնում, որ ազատության համար պաղեստինցիների պայքարի գործը մոռացված չէ։ Վկայում եմ. 2017 թ. փետրվարից, Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլահ Խամենեիի խոսքով, Ալ Կոդս օրը դրված է ոչ միայն Երուսաղեմի և Պաղեստինի մուսուլմանների, այլև Պաղեստինի քրիստոնեական սրբավայրերի և քրիստոնյաների ազատագրման հարցը։ Ես սկզբից մինչև վերջ լսել եմ նրա ելույթը «Միասին աջակցենք պաղեստինյան ինտիֆադին» («ինտիֆադ»-խաղաղ ապստամբություն) կոնֆերանսում, որին մասնակցում էին քրիստոնեական աշխարհի հարյուրավոր ներկայացուցիչներ՝ սկսած կաթոլիկ իռլանդացիներից ու լատինաամերիկացիներից, վերջացրած հայ եկեղեցու և Մերձավոր Արևելքի ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչներով։


Այս տարի Ալ Կոդսի օրն առանձնահատուկ է։ Բանն այն է, որ նախօրեին ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հայտարարել է, որ պաղեստինցիներին «դարի նոր գործարք» կառաջարկի նրանց երկրի հարցով։ 2019-ի 5 ամսում, վերլուծելով Իսրայելի բազմաթիվ ԶԼՄ-ների նյութեր, իմացա, որ սիոնիստները չեն թաքցնում, որ Պաղեստինի հարցով Թրամփի հեղինակած «դարի նոր գործարքը» մի փաստաթուղթ է, որը վերացնում է Պաղեստինի ինքնավարությունը և փակում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թ. նոյեմբերի 29-ի N 181 բանաձևով Պաղեստինի արաբական անկախ պետություն ստեղծելու հարցը։ Հիշեցնեմ, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո անգլիացիները Պաղեստինի հարցը հանձնեցին ՄԱԿ-ի քննարկմանը, որի արդյունքում մշակվեց հակամարտության լուծման երկու տարբերակ.
1. ստեղծել երկու անկախ, բայց տնտեսապես իրար հետ կապված պետություն, ընդ որում Երուսաղեմը առանձնացվում էր որպես ինքնուրույն վարչական միավոր՝ ՄԱԿ-ի ղեկավարությամբ,
2. դաշնության ստեղծում՝ հրեական և արաբական բաղադրիչներով։
N 181 բանաձևով ընտրվել է առաջին տարբերակը, հետևաբար Իսրայելը Երուսաղեմը յուրացնելու ոչ մի իրավունք չունի։ Բայց Թրամփը Երուսաղեմը միակողմանիորեն անվանել է Իսրայելի անբաժանելի մայրաքաղաք։ Դրանից հետո պաղեստինցիների ինտիֆադը միայն ուժեղացել է։ Արևմտյան ԶԼՄ-ները լռում են օկուպացված տարածքներում իսրայելական բանակի ամենօրյա հանցագործությունների, Գազայի հատվածի գնդակոծությունների մասին։
Բայց Իրանը, որի նախաձեռնությամբ էլ սահմանվել է Ալ Կոդսի օրը (այաթոլահ Ռուհոլլա Հոմեյնիի որոշմամբ), մտադիր չէ հանձնվելու և ողջ աշխարհին կոչ է անում՝ չհանձնվել ԱՄՆ-ին և Իսրայելին։ Մայիսի 31-ին Իրանի առաջին փոխնախագահ Էսկակ Ջահանգիրին հայտարարել է. «Գործարքում պաղեստինցիները չկան, ուստի նրանց բացակայության դեպքում այդ գործարքը դատապարտված է տապալման և պատմական հիասթափություն կդառնա արաբական այն առաջնորդների համար, որոնք կաջակցեն սիոնիստական վարչակարգին։ Զանգվածային հանրահավաքները կհանգեցնեն Թրամփի «դարի գործարքի» տապալմանը»։
Այժմ Իրանը նշում է Իսլամական հեղափոխության առաջին գերագույն առաջնորդ Հոմեյնիի մահվան 30-րդ տարելիցը։ Կարծում եմ, որ Թրամփը շատ անհաջող ժամանակ է ընտրել Պաղեստինի նկատմամբ իր հերթական արկածախնդրության համար։ Հետագայում դա կոշտ կերպով կանդրադառնա Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումների վրա։ Վաշինգտոնում ու Թել Ավիվում երկու տարուց ավելի ձևացնում են, թե «չեն լսել» ներկայիս Գերագույն առաջնորդ Համենեիի կոչը Պաղեստինի քրիստոնեական սրբավայրերի և քրիստոնյաների ազատագրման մասին։ 2017 թ. փետրվարից Պաղեստինի համար պայքարն այլևս մուսուլմանների և հրեաների պայքար չէ, այն մուսուլմանների և քրիստոնյաների ընդհանուր պայքարն է նրանց դեմ, ովքեր անտեսում են, որ Երուսաղեմը պետք է լինի մեր ընդհանուր քաղաքակրթական տարածքը՝ միջազգային վերահսկողության ներքո։


Մի քանի շաբաթ առաջ իսրայելական ԶԼՄ-ները և ամերիկյան «Բլումբերգ» հանդեսը հերթական քարոզչական հարձակումն սկսեցին Իրանի դեմ, այդ թվում՝ իրանա-ռուսական, իրանա-սիրիական և ռուս-սիրիական հարաբերությունների։ Այդ հարձակումը բազմակողմ ու տարամակարդակ էր։ Նախ՝ ապատեղեկություն տարածվեց, թե իբր ԱՄՆ-Իսրայել-Ռուսաստան եռակողմ բանակցություններ են ընթանում այն մասին, որ ամերիկացիները ճանաչում են Սիրիայի նախագահ Ասադի իշխանության օրինականությունը, փոխարենը ՌԴ-ն ուժով ստիպում է Իրանին, որ իր զինվորական խորհրդականներին հանի Սիրիայից։ Եվ իբր նոր առաջարկության գծով խորհրդակցությունները պետք է շարունակվեն Իսրայելի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի ազգային անվտանգության գծով խորհրդականների եռակողմ հանդիպման ժամանակ։ Մոսկվայի արձագանքը կանխատեսելի էր. և ԱԳՆ-ն, և Իրանում ՌԴ դեսպան Լևոն Ճաղարյանը հերթական անգամ հիշեցրին ԱՄՆ-ին և Իսրայելին, որ ռուսական կողմը ոչ մի կապ չունի Իրանի և Սիրիայի երկկողմ համաձայնագրի հետ, և Սիրիայում իրանցի զինվորական խորհրդականների գտնվելու հարցը միայն Դամասկոսի ու Թեհրանի որոշման խնդիրն է։
Այդ ժամանակ իսրայելական ԶԼՄ-ներն սկսեցին կեղծ լուրեր տարածել արաբական մի շարք ԶԼՄ-ների, օրինակ՝ սաուդյան «Աշ շարկ ալ Ավսաթ» թերթի միջոցով։ Դրանց էությունն այն էր, թե իբր Իրանը, «Ռուսաստանի ճնշմամբ», սկսել է իր խորհրդականներին հանել Սիրիայից։ Ավելին, իբր Իրանի հարցով գործարք է կայացել անմիջականորեն Դամասկոսի ու Վաշինգտոնի միջև։ Այս դեպքում Ռուսաստանը նույնիսկ չարձագանքեց, առայժմ լուռ է նաև Իրանը։

Փոխարենը հանդես եկավ Սիրիայի բարձրաստիճան հայտնի գործիչ, քրիստոնյա (ասորի) Բուտրուս ալ Մարյանը։ Ռուսական «Իզվեստիա» թերթի թղթակցին նա հայտնեց, որ Դամասկոսը մտադիր չէ հրաժարվելու Իրանի ռազմական օգնությունից կամ պահանջելու իրանցի ռազմական խորհրդականների հեռացումը նույնիսկ ԱՄՆ-ի պատժամիջոցների մեղմացման դիմաց. «Վաշինգտոնն իրավունք չունի ինքնիշխան պետությանը թելադրելու, թե այն ում զորքերը կարող է ընդունել կամ չընդունել։ Իրանական զորքերը մեր երկրում են մեր կառավարության պաշտոնական խնդրանքով և Սիրիայից կհեռանան, երբ անհրաժեշտ կլինի»։
Միայն դրանից հետո Վաշինգտոնում հասկացան, որ «խաղը չի հաջողվել»։ Սիրիայի հետ գործակցության գծով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջիմ Ջեֆրին ստիպված էր պաշտոնապես հերքելու իսրայելական ԶԼՄ-ների և սաուդյան թերթի պնդումները։ Ըստ Ջեֆրիի, Բաշար Ասադի իշխանության օրինականությունը ճանաչելու դիմաց Սիրիայից իրանական զորքերը հանելու վերաբերյալ ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև համաձայնագրի մասին Իսրայելի ու Սաուդյան Արաբիայի պնդումներն «անհիմն են և չեն համապատասխանում Վաշինգտոնի դիրքորոշմանը»։


Իրանի դեմ երկու տեղեկատվական-քարոզչական սադրանքի տապալումը խելքի չբերեց իսրայելցիներին և իսրայելամետ ամերիկացիներին։ «Բլումբերգի» և իսրայելական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունը վերաբերում էր միայն ռուս-իրանական հարաբերություններին։ Հակաիրանական ուժերն սկսել են պնդել, թե իբր Իրանը Մոսկվայից խնդրել է սկսել C-400 ԶՀՀ-ների մատակարարումները, սակայն ՌԴ նախագահ Պուտինն անձամբ է արգելել ՀՕՊ-ի այդ համակարգի տրամադրումն Իրանին։ Այստեղ արդեն հերքում արեցին և Կրեմլը, և Իրանի ԱԳՆ-ն։ Մայիսի 31-ին ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ տեղեկություն չունի, թե իբր Ռուսաստանը հրաժարվել է Իրանին C-400 տրամադրելուց։ Նա կոչ արեց մանրակրկիտ կերպով ստուգել նման հաղորդումները. «Պետք է շատ զգույշ վերաբերվել տեղեկատվությանը»։ ՌԻԱ «Նովոստի» և «Ինտերֆաքս» գործակալությունները դրան ավելացրել են, որ Կրեմլի մեկնաբանությունից մի քանի ժամ առաջ «ռուսական անանուն իրազեկ աղբյուրը» հայտարարել է, որ Ռուսաստանն Իրանից ընդհանրապես C-400 գնելու առաջարկ չի ստացել. «Իրանը C-400-ի հայտով չի դիմել։ Ռուսաստանը շարունակում է Իրանի հետ համագործակցությունը։ Նախկինում մատակարարված C-300 համալիրների սպասարկման շրջանակում այդ պարտավորությունը կատարվում է լրիվ ծավալով»։ Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Աբբաս Մուսավին հունիսի 10-ին հայտարարեց, որ Իրանին հարկավոր չեն C-400-ներ. «Իրանցի մասնագետներն արդեն մշակել են մի համակարգ, որը հենց C-400 հրթիռային համակարգն է»։


Բացատրեմ։ Սկզբում C-400 ԶՀՀ-ները փաստաթղթերում կոչվել են C-300 կԾ3. Չեմ ուզում ասել, ՌԴ-ն Իրանին տրամադրել է հենց C-300 կԾ3 (այսինքն՝ ներկայիս C-400)։ Պարզապես հիշեցնում եմ, որ C-400-ը C-300-ի մի քիչ կատարելագործված տարբերակն է, որը նախատեսված է ռազմատիեզերական հարձակման բոլոր ժամանակակից ու հեռանկարային միջոցների ոչնչացման համար։ Մուսավիի վստահ տոնը հուշում է, որ Իրանը տեղյակ է C-400-ի էության մասին այդ տեղեկույթին, և իրանցի ռազմական մասնագետները տիրապետում են C-300-ի կատարելագործման տեխնոլոգիային։ Այսպիսով, տապալվել է ԱՄՆ-ի և Իսրայելի նաև այդ տեղեկատվական սադրանքը։ Իզուր չէ, որ ԱՄՆ-ի ԿՀՎ-ի նախկին տնօրեն Ջոն Բրենանը իռլանդական «The Irish Times» թերթի հետ հարցազրույցում քննադատել է Իրանի նկատմամբ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ իրանցիներն իրենց վարքը չեն փոխի իրենց «դիմադրելու մշակույթի» պատճառով, և մեղավորներ անվանելով ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնին ու պետքարտուղար Մայքլ Փոմփեոյին։ Իսկ երբ հունիսին ՌԴ Պետդումայի մի շարք բարձրաստիճան պատգամավորներ «հանկարծակի» սկսեցին խոսել, որ Ռուսաստանն Իրանին կմատակարարի C-400-ներ և այդ ժամանակ Իրանի օդային տարածքի անվտանգությունը կապահովվի, շատ բան իր տեղն ընկավ։


Այնուհետև ամբողջ աշխարհը, շունչը պահած, հունիսի 12-14-ին հետևում էր Իրան Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի գերկարևոր այցին։ Թեհրանում նրան ընդունեցին ամենաբարձր մակարդակով։ Ճապոնիան Իրանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկն է ավելի քան 70 տարի, և բնական է, որ իրանցիներն ուզում էին, որ պարոն Աբեն լավագույն տպավորություններն ստանա իրանական հյուրընկալությունից։ Աբեն շատ արագ հայտարարեց, որ, չնայելով ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցներին, Ճապոնիան վերականգնում է Իրանի հետ առևտուրը, այդ թվում՝ իրանական նավթի ու գազի գնումը։ Այդ հայտարարությունն ինքնին արդեն Թեհրանում իրանա-ճապոնական բանակցությունների լուրջ նվաճում է։ Աբեի այցը դարձավ վերջին 40 տարում Ճապոնիայի ղեկավարի առաջին այցը Իրան։


Բայց բոլորը գիտեին, որ Աբեի այցի գլխավոր նպատակը այն բանի միջնորդությունն է, որ «Իրանը զանգի Թրամփին»։ ՈՒստի աշխարհը հատուկ ուշադրություն դարձրեց հունիսի 13-ի իրադարձություններին, երբ Աբեին ընդունեց անձամբ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլահ Խամենեին։ Աբեին ուղեկցում էր Իրանի նախագահ Ռոհանին։ Խոսակցությունը չափազանց հետաքրքիր էր։ Զրույցի մանրամասները հաղորդել են գործնականում Իրանի բոլոր ԶԼՄ-ները։ Վարչապետ Աբեն ասաց. «Ես եկել եմ, որ Ձեզ հաղորդեմ Թրամփի ուղերձը»։ Իրանի առաջնորդը պատասխանեց. «Ես չեմ կարծում, թե Թրամփն արժանի է հաղորդումների փոխանակման, և ես նրա համար պատասխան չունեմ։ Մենք չենք բանակցելու ԱՄՆ-ի հետ»։ Աբեն հայտնեց, որ Թրամփն իրեն ասել է. «ԱՄՆ-ը չի ցանկանում Իրանի վարչակարգի փոփոխություն»։ Դրան այաթոլահ Խամենեին պատասխանեց. «ԱՄՆ-ի հետ մեր խնդիրը վարչակարգի փոփոխությունը չէ։ Որովհետև եթե նույնիսկ նրանք մտադիր են շարունակելու դա, ոչնչի չեն հասնի, ինչպես ԱՄՆ-ի նախկին նախագահներն էին վերջին 40 տարում փորձում ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը, բայց անհաջողության են մատնվել։ Թրամփի ասածը, թե չի ուզում վարչակարգի փոփոխություն, կեղծիք է։ Եթե նա կարողանար դա անել, կաներ։ Բայց նա ընդունակ չէ դա անելու»։


Հայաստանում շատերն են ուզում մեզ ներշնչել, ընդ որում, դեռ 1991 թ. աշնանից, որ «Ամերիկայի դեմ խաղ չկա»։ Այաթոլահ Խամենեիի պատասխաններն ակնհայտորեն ապացուցում են, որ մեր հարևան Իրանը չի սարսափում ԱՄՆ-ից, խուճապից չի դողում, այլ հպարտորեն ապացուցում է, որ աշխարհի գլխավոր հանցավոր պետությունն այսօր թույլ է, ինչպես երբևէ։ ՈՒշադրություն դարձնենք. պատասխանելով միջուկային խնդրով Իրանի հետ բանակցելու մասին Վաշինգտոնի խնդրանքի առթիվ Ճապոնիայի վարչապետի դիտողությանը, այաթոլահը հայտարարեց. «Իրանը 5-6 տարի բանակցում էր ԱՄՆ-ի ու եվրոպացիների հետ «5+1» ձևաչափով, ինչը հանգեցրեց համաձայնության։ Սակայն ԱՄՆ-ն անտեսեց ու խախտեց այդ հստակ համաձայնությունը։ ՈՒրեմն ի՞նչ առողջ դատողություն թույլ կտա կրկին բանակցել մի պետության հետ, որը դեն է նետել այն ամենը, ինչը համաձայնեցված էր»։ Հեղափոխության առաջնորդը դարձյալ մեջբերեց հենց Ճապոնիայի վարչապետի ասածը Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծմանը խանգարելու ԱՄՆ-ի վճռականության մասին և ավելացրեց. «Մենք հանդես ենք գալիս միջուկային զենքի դեմ և կրոնական ֆետվա (վճիռ) ենք ընդունել, որն արգելում է միջուկային զենքի ստեղծումը։ Բայց համոզված եղեք, որ եթե ցանկանայինք միջուկային զենք ստեղծել, ապա ԱՄՆ-ը ոչինչ չէր կարող անել, և ԱՄՆ-ի արգելքը խոչընդոտ չէր լինի։ ԱՄՆ-ը ոչ մի լիազորություն չունի խոսելու այն մասին, թե որ երկիրը պետք է ունենա կամ չունենա միջուկային զենք։ Որովհետև ԱՄՆ-ը միջուկային լիցքով հազարավոր մարտագլխիկներ ունի»։ Հիշեցնելով Ճապոնիայի վարչապետի այն դիտողությունը, թե ԱՄՆ-ը պատրաստ է անկեղծորեն բանակցելու Իրանի հետ, այաթոլահ Խամենեին ասաց պարոն Աբեին. «Մենք ընդհանրապես չենք հավատում դրան, որովհետև Թրամփի նման ինչ-որ մեկը չի կարող անկեղծորեն բանակցել։ Ազնվությունը և անկեղծությունը շատ հազվադեպ են ԱՄՆ-ի պաշտոնական անձանց մեջ»։


Իմ կարծիքով, զրույցի ամենատպավորիչ մասը եզրափակիչն է։ Այաթոլահ Խամենեին շարունակեց. «ԱՄՆ-ի նախագահը հանդիպեց և Ձեզ հետ բանակցություններ վարեց մի քանի օր առաջ, այդ թվում՝ Իրանի մասին։ Բայց Ճապոնիայից վերադառնալուց հետո նա անմիջապես նոր պատժամիջոցներ մտցրեց Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ։ Դա՞ է անկեղծության ուղերձը։ Դրանով ցույց է տալիս, թե ուզում է ազնիվ բանակցություննե՞ր վարել։ Միջուկային գործարքը կնքելուց հետո այն անմիջապես խախտեց Օբաման, ու նա նույնպես ուղղակի բանակցություններ խնդրեց Իրանի հետ, նույնպես միջնորդ ուղարկեց։ Դա մեր փորձն է, պարոն Աբե, և համոզված եղեք, որ մենք չենք կրկնի այն։ Աստծու կամոք մենք առաջ կգնանք առանց ԱՄՆ-ի հետ բանակցությունների ու չնայելով պատժամիջոցներին»։ Իսկ ահա Ճապոնիայի և Իրանի հարաբերություններն ընդլայնելու մասին Աբեի առաջարկը Խամենեին անվերապահորեն ողջունեց։ Եվ հանկարծ Աբեն համաձայնեց այաթոլահին. այո, Դուք ճիշտ եք, ամերիկացիները միշտ ցանկացել են սեփական համոզմունքներն ու հայացքները պարտադրել մյուս երկրներին։ Դրան Խամենեին պատասխանեց. «Լավ է, որ Դուք ընդունում եք այդ փաստը և նույնպես պետք է իմանաք, որ ամերիկացիները ոչ մի սահմանափակում չեն ընդունում իրենց հայացքները պարտադրելիս»։ Արդեն դրանից հետո ճապոնական կառավարության գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան հայտարարեց. «Ճապոնիան մտադիր է հնարավոր ամենամեծ դերը խաղալու Մերձավոր Արևելքում լարվածությունը թուլացնելու գործում, բայց մենք չենք ծրագրում հանդես գալ որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև»։

(շարունակելի)

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 3214

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ