ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Պուտինի հսկայական հաղթանակը

Պուտինի հսկայական հաղթանակը
15.07.2019 | 00:14

Քաղաքագիտության պրոֆեսոր Թոմաս Եգերը Focus Online ամսագրի իր հոդվածում հայտարարել է, որ Թուրքիային C-400 համակարգերի մատակարարման հետևանքները «մեծ հաղթանակ են Վլադիմիր Պուտինի համար»: Իրավիճակը կարող է հանգեցնել Թուրքիայի` ՆԱՏՕ-ից դուրս գալուն, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների լուրջ վատացմանը, որը, ամեն դեպքում, ողջունելի չէ: Քաղաքագետը համոզված է, որ Դոնալդ Թրամփը փորձում է հետաձգել Անկարայի դեմ պատժամիջոցների կիրառումը: ՆԱՏՕ-ից Թուրքիայի հնարավոր դուրս գալը կարող է լուրջ վնաս հասցնել ալյանսին: Եգերը վստահ է, որ Անկարայի և Վաշինգտոնի հակամարտությունը «Պուտինի հսկայական հաղթանակն է»: Նա ենթադրում է, որ միջազգային ասպարեզում Ռուսաստանի ազդեցությունը կբարձրանա այս գործարքի արդյունքում, իսկ ռուսական զինուժը գաղտնի տվյալներին հասանելիություն կունենա: Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունների ամրապնդումը, քաղաքագետի կարծիքով, «միջազգային սենսացիա» է: Եգերը համոզված է, որ Անկարան կտուժի ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատացումից, որը կարող է լուրջ տնտեսական կորուստների հանգեցնել: Ամենից շատ այս իրավիճակում, ըստ փորձագետի, տուժել է Եվրոպան, որը չի կարող ազդել իրավիճակի վրա:

Դիտվել է՝ 387

Մեկնաբանություններ