«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
15.07.2019 | 00:15

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ. «Ուրախությամբ եմ փաստում, որ Հայաստանի ու Ֆրանսիայի դարավոր բարեկամական կապերը մեզ այսօր հնարավորություն են ընձեռում մեր երկրների միջև ամրապնդել սերտ և իրավամբ արտոնյալ փոխհարաբերություններ, երկկողմ և բազմակողմ համագործակցություն՝ քաղաքական,տնտեսական, գիտական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ բնագավառներում:


Ֆրանսիայի և Հայաստանի միջև ակտիվ են կապերը բոլոր մակարդակներում՝ կառավարությունների, խորհրդարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և, իհարկե, քաղաքացիների միջև: Այդ կապերը ամուր խարսխված են փոխըմբռնման, ֆրանկոֆոնիայի ընտանիքում իր հաստատուն տեղը զբաղեցնելուն ուղղված Հայաստանի վճռականության, հայկական համայնքի, Ֆրանսիայի՝ Հայաստանի հանդեպ անկեղծ նվիրումի վրա:


Ցանկանում եմ կրկին հայտնել մեր երախտագիտությունը մարդկության դեմ հանցագործությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության դեմ պայքարի հարցում համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու Ֆրանսիայի պետության և անձամբ Ձեր հանձնառության համար»:

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ