Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ

Մոսկվայում բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ
15.07.2019 | 11:11

Ոստիկանությունը երեկ բերման է ենթարկել տասնյակ անձանց, որ փորձում էին նստացույց անել Մոսկվայի քաղաքային ընտրական հանձնաժողովի շենքի դիմաց:
Հանձնաժողովը չի գրանցել ընդդիմության թեկնածուներին քաղաքային խորհրդի առաջիկա ընտրություններում։ Ընդդիմադիր թեկնածուներից Իլյա Յաշինը, Լյուբով Սոբոլը և Յուլիա Գալյամինան ևս բերման ենթարկվածների թվում են: OVD-Info հասարակական կազմակեպությունը, որը ոստիկանության մոնիթորինգ է իրականացնում, հայտարարել է, որ ձերբակալվել է 38 մարդ, իրավապահները հայտնել են միայն 25-ի մասին։

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ